Հա

Ազգային

18/01/2020 - 09:30

Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակի, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի՝ ՍԴ մասին արւած յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ, Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ: Նա կարծում է՝ ըստ էութեան, մէկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը՝ երկրում, փաստացի, ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդէն ազգային անվտանգութեան խնդիր է եւ ԱԱԾ նախկին տնօրէնի յայտարարութիւնը պէտք է դիտարկել այս համատեքստում:

«alikonline.ir» - Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակի, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի՝ ՍԴ մասին արւած յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ, Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ: Նա կարծում է՝ ըստ էութեան, մէկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը՝ երկրում, փաստացի, ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդէն ազգային անվտանգութեան խնդիր է եւ ԱԱԾ նախկին տնօրէնի յայտարարութիւնը պէտք է դիտարկել այս համատեքստում:

 

- Տիկին Կիւրեղեան, երեկ յայտարարութեամբ հանդէս եկաւ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը՝ նշելով. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգութեանը սպառնացող վտանգների վերաբերեալ առնչւում էր նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած եւ մինչ օրս շարունակւող իրադարձութիւններին»։ Ըստ Ձեզ ի՞նչ է ենթադրում Վանեցեանի այս յայտարարութիւնը:

- Այսօր կեղծ «ժողովրդական պահանջի» անւան տակ իրականացւում է օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութեան տարանջատման եւ փոխադարձ զսպումների սահմանադրական սկզբունքի ոտնահարում: Քաղաքական իշխանութիւնը ձեռնամուխ է եղել օրէնսդիր ու գործադիր իշխանութիւնից անկախ դատական իշխանութեան նւաճմանը եւ այդ նպատակին հասնելու համար չի կաշկանդւում միջոցների ընտրութեան հարցում՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրութեանը եւ իրաւական պետութեան սկզբունքներին հակասող նախագծերի եւ ռազմավարութիւնների մշակում եւ իրականացում: Ըստ էութեան, մէկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը երկրում, փաստացի, ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդէն ազգային անվտանգութեան խնդիր է եւ ԱԱԾ նախկին տնօրէնի յայտարարութիւնը պէտք է դիտարկել այս համատեքստում:

 

- Ի՞նչ անվտանգութեան մասին է խօսքը, ՍԴ-ն ի՞նչ կապ ունի անվտանգութեան հետ:

- Սահմանադրական կարգի պահպանումը ազգային անվտանգութեան հիմնական հարցերից է, իսկ Սահմանադրական դատարանը դատական իշխանութեան անկախութեան երաշխաւորն է, սահմանադրական անվտանգութեան երաշխաւորն է: Սահմանադրական անվտանգութեան վրայ կամայական յարձակում ինքնին սպառնալիք է երկրի անվտանգութեան համար եւ, հետեւաբար, Սահմանադրական դատարանն ուղղակի առնչւում է այդ հարցին՝ լինելով անվտանգութեան հիմնական երաշխաւորներից:

 

- Եթէ ԱԱԾ նախկին տնօրէնը նման բան է ասում, ենթադրելի՞ է, որ նրան հրահանգ է եղել ՍԴ անդամների դէմ ինչ-ինչ քայլեր ձեռնարկել:

- Ինձ թւում է, որ այդ հարցի հասցէատէրը հէնց ինքը՝ ԱԱԾ նախկին տնօրէնն է, եւ ես չեմ ուզում ենթադրութիւններ անել:

 

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ են համակարգից դուրս գալուց յետոյ միայն պաշտօնատար անձինք խօսում երկում կարեւոր խնդիրների առկայութեան մասին:

- Գիտէք, երբ ներգրաււած ես որոշումներ կայացնող պետական տարբեր կառոյցներում ու համակարգերում, միշտ աշխատում ես ներսում փորձել բարձրաձայնել առկայ խնդիրների ու դրանց լուծումների անհրաժեշտութեան ու ճանապարհների մասին: Եւ եթէ այդ փորձերը արդիւնք չեն տալիս ու դուրս ես գալիս այդ համակարգից, ապա այլ ճանապարհ չի մնում, քան բարձրաձայնել երկրի համար կարեւոր խնդիրների առկայութեան մասին եւ հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել այդ հարցերի վրայ:

 

- Առհասարակ ինչպէ՞ս կը գնահատէք ՍԴ շուրջ իրադարձութիւնները, խօսւում է, որ ՍԴ դատաւորների վերաբերեալ անձնական տւեալներ են հաւաքւում, որ նրանց ստիպեն օգտւել վաղ կենսաթոշակի անցնելու օրէնքից:

- Ակնյայտ է, որ Սահմանադրական դատարանի դատաւորների եւ ընդհանրապէս ՍԴ-ի նկատմամբ դրսեւորւում է անթոյլատրելի քաղաքական վարքագիծ եւ եթէ այդ տեղեկութիւններն իսկապէս համապատասխանում են իրականութեանը, կոնկրետ նշւած նպատակին հասնելու համար իսկապէս նման տւեալներ են հաւաքւում, ապա գործ ունենք քրէօրէն դատապարտելի գործողութիւնների հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։