Հա

Ազգային

22/01/2020 - 14:10

Աշխատավարձերի աճն այնքան փոքր է, որ չի կարող ազդել մարդկանց բարեկեցութեան վրայ

Այնքան մեծ տնտեսական աճ չկայ, որքան ներկայացնում են: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց կառավարման մասնագէտ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը։

«alikonline.ir» - Այնքան մեծ տնտեսական աճ չկայ, որքան ներկայացնում են: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց կառավարման մասնագէտ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը։ «Աշխատավարձերի եւ կենսաթոշակների չնչին աճ է լինում եւ ասում են՝ մարդկանց բարեկեցութիւնը պէտք է աւելանայ։ Իհարկէ՝ չի աւելանայ, որովհետեւ այդ աճը շատ չնչին է: Բարձր եւ գեղեցիկ են հնչում, որ այդ աշխատավարձերը աճել են, բայց այդ աճն այնքան փոքր է, որ չի կարող ազդել մարդկանց բարեկեցութեան վրայ: Ինչ վերաբերում է տնտեսական աճին. Թղթերով, որ նայում ենք, իրոք տնտեսական աճ ունենք: Պաշտօնական թւերով առաջին եռամսեակում Հայաստանի տնտեսական աճը 7.1 տոկոս է, որից 4.99 տոկոսը առեւտուրը եւ ծառայութիւններն են, հիմա ունե՞նք արդեօք առեւտրի աճ, իհարկէ չունենք: Ստւերից տնտեսութիւնը բերւում է լուսարձակի տակ, դա պէտք է խոստովանենք, որ դրական երեւոյթ է, բայց դա ներկայացնել որպէս աճ. այքան մեծ աճ չկայ»,- ասաց Արթուր Խաչատրեանը:

Ինչ վերաբերում է մենաշնորհներին, եւ դրանց դէմ նոր կռավարութեան պայքարեին, կառավարման փորձագէտն ասաց, որ դրանք իրականում չեն վերացել. «Մոնոպոլիան կազմակերպութիւն է, որը մոնոպոլ դիրք ունի: Երբ մեզ ասում են, որ մոնոպոլիաներ այլեւս չկան, միանգամից հարց է առաջանում՝ նշէք մի քանի մոնոպոլիա, որը եղել է 2018 թւականի յունւարի մէկին, եւ չկայ 2019 թւականի դեկտեմբերի 31-ի դրութեամբ: Փորձում են, լղոզում են, որ մենք պայքարում ենք, որ շուկան բացում ենք, բայց կոնկրետ մի մոնոպոլիա, որը կար, այսօր չկայ, կմկմալով ասում են «Քեթրինը»: Տնտեսական յեղափոխութիւնը բերել հասցնել բանանի, դա արդէն զաւեշտ է: Այսինքն ի՞նչ, տնտեսական յեղափոխութեան մասին են խօսում, մոնոպոլիաների դէմ պայքարի մասին են խօսում, եւ այդ ամէն ինչն ընդամենը բանա՞ն էր»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։