Հա

Ազգային

23/01/2020 - 10:20

Դաւիթ Իշխանեանն արձագանքել է Քարվաճառի գետերի վրայի փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարութեան դադարեցման պահանջին

Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դաւիթ Իշխանեանի ահազանգով Քարվաճառի շրջանի գետերի վրայի փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարութիւնը դադարեցւել է՝ Yerkir.am-ը տեղեկանում է թեկնածուի ֆէյբուքեան գրառումից։

Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դաւիթ Իշխանեանի ահազանգով Քարվաճառի շրջանի գետերի վրայի փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարութիւնը դադարեցւել է՝ Yerkir.am-ը տեղեկանում է թեկնածուի ֆէյբուքեան գրառումից։

«Տեղեկացայ, որ Քարվաճառի շրջանում երէկւանից լարւած մթնոլորտ է ստեղծւել եւ հասարակական որոշ շրջանակներ պահանջում են անյապաղ դադարեցնել շրջանի գետերի վրայ փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարութիւնը եւ գործող կայարանների աշխատանքը:

Կարեւորելով Արցախի էներգետիկ համակարգի ինքնաբաւութեան ուղղութեամբ տարւող աշխատանքները միաժամանակ, մտահոգ եմ երկրում առկայ բնապահպանական խնդիրներով:

Անմիջապէս կապ եմ հաստատել Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեանի հետ մանրամասնօրէն տեղեկանալու ստեղծւած իրավիճակի մասին: Խնդիրը շրջվարչակազմի ուշադրութեան կենտրոնում է եւ այս պահի դրութեամբ դադարեցւած է ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները:

Այսօր ՀՅԴ Արցախ-ի ԿԿ-ն անդրադարձել է Քարվաճառում ստեղծւած կացութեանը եւ ընդհանրապէս բնապահպանական հարցերին ու համապատասխան յանձնարարականներ տվել ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեանը»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։