Հա

Ազգային

26/01/2020 - 13:40

«Այս ստոպ կադրն անողն ու տարածողը անկասկած անառակի լակոտ են». Մեսրոպ Եսայեանի պարզաբանումը

Մեսրոպ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է․ 

«alikonline.ir» - Մեսրոպ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է․ 

«Մի կեղտոտ ստոպ կադրի պատմութիւն։

2018-ին Կառավարութեան անդամների երդման արարողութեան ժամանակ Արծւիկ Մինասեանը, արտասանելով երդման տեքստը, իր կողմից յաւելում է՝ առաջն Աստւած եւ արարողակարգի համաձայն մօտենում է Արմէն Սարգսեանին եւ Նիկոլ Փաշինեանին՝ շնորհաւորանք ստանալու։ Մօտենալուն պէս Արմէն Սարգսեանը «Առաջն Աստւած» արտայայտութիւնը նկատի ունենալով, ասում է՝ լաւն էր, իր հերթին Նիկոլ Փաշինեանը՝ երեւի երդման տեքստը փոխենք։ Փաշինեանի արտայայտութիւնից յետոյ Արծւիկ Մինասեանը թեքում է գլուխը՝ տեսախցիկներից ծիծաղը թաքցնելու, ու ինչ որ անառակի լակոտ ստոպ կադր է անում Մինասեանի գլուխը թեքելու պահը եւ սկսում է այդպէս տարածել՝ իբր Մինասեանը խոնարհւում է Փաշինեանին։

Այսօր այդ ստոպ կադրը սկսում են ակտիւ տարածել Հրայր Թովմասեանի հակառակորդները՝ իբր ստոպ կադրում Թովմասեանն է, որ խոնարհւում է Փաշինեանի առջեւ, Թովմասյեանի պաշտպաններն էլ հակադարձում են, որ Թովմասեանը չէ՝ Մինասեանն է։

Այս ստոպ կադրն անողն ու երկրորդ անգամ Հրայր Թովմասեանի անունով տարածողը անկասկած անառակի լակոտ են։ Իսկ ովքեր գրում են, որ Թովմասեանը չէ՝ Մինասեանն է՝ կուլ են տւել խայծը ստոպ կադրը անող անառակի լակոտի»։

Նոյն թեմայով գրառում է արել նաեւ Արծրուն  Պեպանեանը․

«Այս տեսանիւթից, որտեղ նախարարները երդում են տալիս, մի կադր են առանձնացրել, գրել, իբր թէ Թովմասեանն է այնտեղ պատկերւած, ու իբր խոնարհւում է վարչապետին: Ու մի խինդ, մի ուրախութիւն...
Յետո էլ օխլոս բառից նեղանում են...»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։