Հա

Ազգային

26/01/2020 - 14:10

«Փաշինենաի ասուլիսը փաստեց, որ քաղաքական դաշտում ՀՅԴ-ի մասնատմանը հաւատացող երկու անձ է մնացել». Վահէ Սարգսեան

Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է դաշնակցութեան մասին 1in.am կայքի լրագրողի հարցադրմանը, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի պատասխանին:

«alikonline.ir» - Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է դաշնակցութեան մասին 1in.am կայքի լրագրողի հարցադրմանը, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի պատասխանին:

«Յայտնի լրատւամիջոցի կողմից ՀՅԴ-ի մասին նման հարցադրումը փաստեց, որ Փաշինեանին մինչ օրս ընդամենը յաջողւել է վասն հայրենեաց «ջերմ ու կառուցողական յարաբերութիւններ» հաստատել ոչ թէ սփիւռքի կառոյցների կամ աւանդական կուսակցութիւնների հետ, այլ՝ վասն ՀՅԴ-ի «վնասազերծման»՝ հայ իրականութեան մէջ նմանը չունեցող Արման Բաբաջանեանի հետ:

Ընդամենը:

Աւելին՝ ասուլիսը փաստեց, որ քաղաքական դաշտում ՀՅԴ-ի մասնատմանը հաւատացող երկու անձ է մնացել:

Ընդամենը:

Նիկոլ Փաշինեան եւ Արման Բաբաջանեան: Մնացել են երկուսով եւ իրար յոյսի. երբ մէկը ասուլիս է տալիս, միւսը պիտի ընկերավարի «հասնի», ընկերոջ կողքը կանգնի եւ հարց տայ ՀՅԴ-ի մասին, երբ միւսն է բարբաջում ՀՅԴ-ի մասին՝ Փաշինեանը հրճւանքից աթոռից ընկնում է:

Յիշեալ դաշնազոյգից մէկը՝ Արման Բաբաջանեանը, վերջերս ԱԺ-ում կարծես անուղղակիօրէն ինչ-որ բան խոստովանեց, եւև այդ հենքի վրայ կարելի է խմբագրել իմ ասածը. քաղաքական դաշտում ՀՅԴ-ի մասնատմանը հաւատացող արդէն մէկ անձ է մնացել՝ Նիկոլ Փաշինեանը»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։