Հա

Ազգային

28/01/2020 - 13:50

«Թող յաղթական լինի մեր երթը ու մեր նպատակները տկարութիւն չճանաչեն». Դաւիթ Իշխանեանի ֆէյսբուքեան գրառումը՝ Հայոց բանակի օրւայ առթիւ

ՀՅԴ Ացախի ԿԿ-ի ներկայացուցիչ, Արցախի 2020 թւական նախագահական ընտրութիւնների թեկնածու, Դաւիթ Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Յունւարի 28-ը Հայոց բանակի եւ հայրենեաց պաշտպանի օրն է:

«alikonline.ir» - ՀՅԴ Ացախի ԿԿ-ի ներկայացուցիչ, Արցախի 2020 թւական նախագահական ընտրութիւնների թեկնածու, Դաւիթ Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Յունւարի 28-ը Հայոց բանակի եւ հայրենեաց պաշտպանի օրն է: Յունւարի 28-ը այն կարեւոր տօներից է, որը պէտք է արժեւորւի իւրաքանչիւրիս կողմից եւ դառնայ բոլորինս՝ սահմանապահ զինւորից մինչեւ ամենահեռաւոր գիւղի դպրոցում աշխատող ուսուցիչը, հայոց պատմութեան դասը պատմող աշակերտից մինչեւ սփիւռքի գաղթօջախներում ուծացման վտանգը ամէն օր յաղթահարող երիտասարդը: Այս տոնը բոլորինս է՝ անկախ մասնագիտութիւնից, քաղաքական հայեացքներից, աշխարհագրական տեղից, անկախ այն ամէնից, ինչը միաւորում եւ ինչը զանազանում է մեզ: Այս տօնը ապրելու, ունեցածին տէր կանգնելու եւ նորը ստեղծելու ամենօրեայ պատգամ է, մարտահրաւէրներից չճկւելու եւ հայրենիքի հանդէպ պարտականութիւնների անտրտունջ կատարելու վճռականութիւն: Այս տօնը արտաքին եւ ներքին սադրանքներին չտրւելու զգօնութիւն է յուշում: Այս տօնը խօսում է պատասխանատւութեան, աշխատասիրութեան, կամքի եւ ոչ թէ շռայլ ու անօգուտ խպսքերի մասին: Շնորհաւո՛ր պատերազմներում թրծւած ու յասակ առած Հայոց բանակի տարեդարձը, թող յաղթական լինի մեր երթը ու մեր նպատակները տկարութիւն չճանաչեն...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։