Հա

Ազգային

28/01/2020 - 10:00

Պետական մտածողութիւն ունեցող կառավարութեան կարիք ունենք

Եթէ այդքան ցաւալի չլինէր` կարելի էր ծիծաղել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին գրառումներին` կապւած Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի կողմից իրեն ծառայութիւններ առաջարկելուն եւ որպէս ապացոյց՝ Թովմասեանի նւիրած գրիչը ներկայացնելուն:

«alikonline.ir» - Եթէ այդքան ցաւալի չլինէր` կարելի էր ծիծաղել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին գրառումներին` կապւած Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի կողմից իրեն ծառայութիւններ առաջարկելուն եւ որպէս ապացոյց՝ Թովմասեանի նւիրած գրիչը ներկայացնելուն:

«Սա խօսում է շատ վտանգաւոր բանի մասին. մենք այսօրւայ դրութեամբ չունենք կառավարութեան մէջ պետական մտածողութիւն ունեցող կառավարութեան լուրջ անդամներ, իսկ մենք այսօր շատ լուրջ մարտահրաւէրների առաջ ենք կանգնած, մեր տնտեսութիւնը չի զարգանում: Կարծես թէ Նիկոլ Փաշինեանն իր դէմքով, բերանով ասում է, որ վաղուց արդէն ժամանակն է, որ դո՛ւք, ժողովուրդ, ինձնից հրաժարւէք»,-ասաց Արմենուհի Կիւրեղեանը:

Նա նշեց, որ լրջանալու խնդիր ունենք, մարտահրաւէրները լուծելու, պետական մտածողութեամբ, կարողութեամբ կառավարութեան կարիք ուենեք: «Եթէ կառավարութեան անդամները չլինէին այս ամէնի հերոսները, ապա կարելի էր մի լաւ հումորային ֆիլմ ունենալ: Սա ցոյց է տալիս, որ մեր ժողովուրդը վերջապէս հասկանալու առաջ է կանգնած, որ այս կառավարութիւնը մեր երկիրը դէպի զարգացում տանել չի կարող, եթէ ոչ հակառակը` դէպի կործանում»,- ասաց նա:

Արմենուհի Կիւրեղեանը նշեց, որ մենք պետական մտածողութիւն ունեցող կառավարութեան կարիք ունենք, քանի որ մեր կառավարութեան անդամների մօտ այն բացակայում է. «Իրենք վարչապետի, կառավարութեան անդամների կարգավիճակում չեն կարողանում իրենց զգալ եւ անկարող են: Պարզապէս ժողովուրդին զբաղեցնում են, իրենց թւում է՝ եկել են ինչ-որ թատրոն եւ ժողովուրդն էլ իրենց հանդիսատեսն է»,- յաւելեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։