Հա

Ազգային

30/01/2020 - 08:20

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն այցելեցին Արամ Մանուկեանի յուշարձանին

Երէկ յունւարի 29-ին՝ Մեծանուն պետական գործչի՝ Արամ Մանուկեանի յիշատակի օրւայ կապակցութեամբ նրա յուշարձանին ծաղիկներ խոնարհեցին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամները:

Երէկ յունւարի 29-ին՝ Մեծանուն պետական գործչի՝ Արամ Մանուկեանի յիշատակի օրւայ կապակցութեամբ նրա յուշարձանին ծաղիկներ խոնարհեցին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամները:

«Արամն իր ապրած ողջ կեանքով դաստիարակեց հայութեանը, թէ ինչպէս է պէտք սիրել հայրենիքը, ինչպէս է պէտք սիրել ժողովրդին, եւ նոյնիսկ իր մահով այդ դաստիարակչական աշխատաքը չդադարեցրեց, – Արամ Մանուկեանի յիշատակի արարողութեան ժամանակ Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը:

Արժեւորելով Արամ Մանուկեանի կեանքի եւ գործունէութեան դրւագները՝ Բագրատ Եսայեանն առանձնացրեց Արամի գործունէութիւնը Վանում, երբ Հայոց Ցեղասպանութեան ամենադաժան շրջանում նրան յաջողւեց համախմբել բոլոր ուժերին, ստանձնել ինքնապաշտպանական ուժերի ղեկավարումը եւ կերտել «նախապետական» միաւորումը՝ մինչեւ ռուսների գալը:

Արամի գործունէութեան յաջորդ եւ ամենակարեւոր շրջանը, ըստ Բագրատ Եսայեանի, դա 1917 թ. վերջերից մինչեւ վաղաժամ մահն ընկած հատւածն է, որտեղ Արամի պետականամէտ մտածողութիւնն ստացաւ իր ամենավառ արտայայտութիւնը:

«Երբ օրհասական պահին թուրքական զինւած ուժերը, ցեղասպանելով եւ հայրենազրկելով արեւմտահայութեանը, մի քանի ուղղութիւններով ներխուժել էին՝ ոչնչացնելու նաեւ Արեւելեան Հայաստանը եւ հայութեան մնացած բեկորներին, Արամը ուղղակի կազմակերպեց Երեւանի պաշտպանութիւնը, կազմակերպեց ժողովրդին, եւ Արարատեան դաշտավայրի քաոսը վերածւեց յաղթանակի, վերածւեց պետականութեան»,- նշեց նա

Բ. Եսայեանը փաստեց նաեւ, որ դիկտատոր հասկացութիւնը սովորաբար բացասական իմաստով է ընկալւում, բայց 1918 թ. մարտին ժողովրդի կողմից Արամին դիկտատոր հռչակելը բոլորովին այլ փիլիսոփայութիւն ուներ իր մէջ:

«Դա ժողովրդի ներքին ձայնի, ներքին կանխազգացողութեան պոռթկումն էր՝ Արամը պէտք է դառնար դիկտատոր, նրա կազմակերպական ունակութիւնները պիտի յանգեցնեին Մայիսեան յաղթանակներին, եւ պիտի ծնւէր հայոց պետականութիւնը: Եւ ժողովրդի ներքին ձայնը չսխալւեց»,- եզրափակեց Բագրատ Եսայեանը:

Արամ Մանուկեանի յուշարձանին այցի եկած ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Անի Ազատեանը նշում է՝ նախկինում բացասական էր վերաբերւում իր այն սերնդակիցներին, ովքեր չէին ճանաչում Արամ Մանուկեանին: Այժմ այլ կերպ է նայում այդ երեւոյթին:

«Մենք այժմ ոչ թէ նախատում ենք բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում մեր Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկեանին կամ անտարբեր են նրա ունեցած աւանդի հանդէպ, այլ ամենօրեայ աշխատանքների միջոցով փորձում ենք մեր սերնդակիցների շրջանում տարածել ինչպէս Արամ Մանուկւանի դաւանած գաղափարներն ու արժէքները, այնպէս էլ նրա եւ միւս մեր մեծերի թողած անգնահատելի ժառանգութիւնը»,- նշեց Անի Ազատեանն՝ աւելացնելով, որ եթէ այսօր աշխարհի քարտէզի վրայ առկայ է Հայաստանի Հանրապետութիւնը՝ որպէս պետութիւն, եւ իրենք հպարտօրէն ծածանում են Եռագոյնը՝ որպէս պետականութեան խորհրդանիշ, ապա այդ ամէնի համար պէտք է խոնարհւել Արամի եւ նրա զինակիցների կեանքի ու գործի առջեւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։