Հա

Ազգային

30/01/2020 - 11:30

«Ոչ մի մեծ պատմութիւն չի կերտւում ժխտողականութեան հիման վրայ». Մակրոնը՝ Ցեղասպանութեան ճանաչման մասին

«Պայքարը, որ հայերը մղում են Ցեղասպանութեան ճանաչման համար, պայքար է նաեւ լռութեան, մոռացութեան դէմ: Իսկ ճշմարտութեան հարցում գոյութիւն ունի եղբայրութիւն հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ»,- ասել է Մակրոնը:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որի ընթացքում ելոյթ է ունեցել: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Ֆրանսիայի նախագահն իր ելոյթում անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդէն 19 տարի է, ինչ լծւած է այդ գործին: Էմանուէլ Մակրոնն ուրախութեամբ նկատել է, որ արդէն մէկ տարի է, ինչ կատարւած է Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր դարձնելու իր խոստումը:

«Պայքարը, որ հայերը մղում են Ցեղասպանութեան ճանաչման համար, պայքար է նաեւ լռութեան, մոռացութեան դէմ: Իսկ ճշմարտութեան հարցում գոյութիւն ունի եղբայրութիւն հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան իր քաղաքականութեան հիմքում դրել է ռեւիզիոնիզմը. «Ոչ մի մեծ պատմութիւն չի կերտւում ստի, ժխտողականութեան ու ռեւիզիոնիզմի հիման վրայ»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի մեկնարկին ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի յիշատակին: 

Որպէս պատւաւոր հիւր միջոցառմանը մասնակցել է նաեւ թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։