Հա

Ազգային

04/02/2020 - 12:40

2020 թ. 8-9 տոկոս ակնկալւող տնտեսական աճն իրատեսական չէ. Արթուր Խաչատրեանը՝ վարչապետի ներկայացրած թւերի մասին

Կարծում եմ, որ 2020 թ. համար 8-9 տոկոսը տնտեսական աճի ակնկալիքն իրատեսական չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ֆէյսբուքեան այն գրառմանը, ըստ որի բոլորով պէտք է աշխատենք, որ 2020 թ. ապահովենք գոնէ 8-9 տոկոս տնտեսական աճ:

«alikonline.ir» - Կարծում եմ, որ 2020 թ. համար 8-9 տոկոսը տնտեսական աճի ակնկալիքն իրատեսական չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ֆէյսբուքեան այն գրառմանը, ըստ որի բոլորով պէտք է աշխատենք, որ 2020 թ. ապահովենք գոնէ 8-9 տոկոս տնտեսական աճ:

Ինչ վերաբերում է այն հրապարակմանը, ըստ որի 2019 թ. տնտեսական ակտիւութեան ցուցանիշը կազմել է 7.8%, ապա Արթուր Խաչատրեանը կասկած յայտնեց, որ դա արդեօ՞ք իրական տնտեսական աճ է, թէ ի յայտ է եկել ստւերի կրճատման արդիւնքում: «Միշտ ասւում էր, որ ստւերը կազմում է Հայաստանի տնտեսութեան 30-40 տոկոսը: Հիմա՝ հարկային վարչարարութեան բարելաւման արդիւնքում, ստւերի որոշ մասը դուրս է եկել եւ յայտնւել է վիճակագրութեան մէջ: Ուստի, չի կարելի պնդել, թէ ունենք 7.8 % տնտեսական աճ: Կարծում եմ, որ «յեղափոխական» աճ գոյութիւն չունի, ուղղակի ստւերի մի փոքր մասն է կրճատւել»,- շարունակեց նա:

Նա նկատեց, որ յունւարի 25-ին հրապարակւած 100 փաստերում է թաքնւած ամբողջ գաղտնիքը, եւ Նիկոլ Փաշինեանը նշել է, որ 2018 թ. մայիսի համեմատ 2019 թ. վերջի դրութեամբ Հայաստանում ի յայտ է եկել (ստեղծւել է կամ ստւերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: «Երբ կառավարութիւնը «գաղտնազերծի», քանի նոր աշխատատեղ է ստեղծւել, այդ ժամանակ էլ կիմանանք, որքան է կազմել իրական աճը, որքան է 120 մլն. աւելի տպւած ՀԴՄ կտրոնի արտացոլումը»,- ասաց նա:

Արթուր Խաչատրեանը նկատեց, որ տնտեսական աճ ապահովելու համար պէտք է մեծացնել տնտեսութեան պոտենցիալը, դրա համար պէտք են պետական եւ մասնաւոր ներդրումներ: «Ցաւօք, մենք տեսանք, որ 2019 թ. բիւջէի կապիտալ յօդւածները թերակատարւեցին, պետութիւնը ձախողեց պետական ներդրումները եւ զարգացմանը միտւած թիրախային ծրագրերը: Արտասահմանեան ներդրումներ մենք էլի չենք տեսնում, հետեւաբար, առանց կարողութեան մեծացման յստակ քաղաքականութեան, ես կարծում եմ, որ այդ 8-9 տոկոսը կը մնայ ուղղակի՝ որպէս բարի ցանկութիւն, ճիշտ այնպիսին, ինչպիսին 2050 թ. տնտեսութեան 15 անգամ մեծացնելու ուտոպիան: Աւելին` ասեմ, որ մեր տնտեսութեան վրայ էական դրական ազդեցութիւն ունեցան 2019 թ. մեքենաների ներմուծումն ու արտահանումը, դա էլ որ «ցամաքեց», ես չգիտեմ, թէ ինչպէս է ապահովւելու նոյնիսկ 2020 թ. բիւջէով նախատեսւող 4.9 տնտեսական աճը»,- ասաց նա:

Նա նշեց, որ ամէն դէպքում, եղած տնտեսական աճը քաղաքացու վրայ էական ազդեցութիւն չի ունեցել: «Աճի մի մասն արդէն կար: Նախկինում քաղաքացիների մի ստւար զանգւած աշխատավարձի մի մասը ստանում էր կանխիկ, մի մասը՝ փոխանցումով: Հիմա այդ կանխիկը ներառել են օրինական աշխատավարձի մէջ: Սակայն ակնկալւող գազի գների բարձրացումը, ինչպէս նաեւ յունւարի մէկից ուժի մէջ մտած ԵԱՏՄ կարգաւորումները, կը բերեն գների աճի: Հիմա ինչ-որ «փորձագէտներ» համարում են, որ դա կունենայ ընդամենը կէս տոկոսի աճի ազդեցութիւն, սակայն, եթէ հաշւի առնենք, որ մեր հայրենակիցների զգալի մասը սոցիալապէս ծանր պայմաններում է ապրում եւ եկամուտի ամենամեծ մասը ծախսում է սննդամթերք գնելու վրայ, ապա առաջնային սննդամթերքի գների բարձրացումը շատ աւելի մեծ բացասական ազդեցութիւն կունենայ»,- ասաց նա:

Անդրադառնալով գիւղատնտեսութեանը՝ նախկին նախարարը նախ նշեց. «Գիւղատնտեսութիւնը որպէսզի զարգանայ, պէտք է ունենալ հզօր կառոյց` նախարարութիւն, որը պէտք է զբաղւի գիւղատնտեսութեան իրական զարգացմամբ: Մեր ՀՆԱ-ի մօտ 18 տոկոսը գալիս է գիւղատնտեսութիւնից, եթէ դրան գումարենք վերամշակումը, ապա կը լինի 25 տոկոսի կարգի: Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ հարկատուն «Գրանտ տոբակոն» է, որը գիւղատնտեսութեան վերամշակմամբ է զբաղւում: Գիւղատնտեսութեամբ զբաղւող կառոյցը պէտք է ունենայ, գործիքակազմ, յստակ գիւղատնտեսական քաղաքականութիւն, որը չկայ: Պասիւ սուբսիդաւորումներով ակնկալել գիւղատնտեսական աճ՝ կարծում եմ, որ իրատեսական չէ»,- յաւելեց նա:

Յարակից լուրեր

  • Համահայկական տեսլականի տագնապը
    Համահայկական տեսլականի տագնապը

    Հայաստանի վերանկախացումէն ի վեր բազմիցս հրապարակ իջած է Հայաստան-Սփիւռք կապերու բարելաւման եւ համակարգման խնդիրը։ Տակաւին Հայաստան պաշտօնապէս չէր անկախացած՝ 1991-ի ամռան, երբ Վազգէն Մանուկեանի կառավարութեան նախաձեռնութեամբ կայացաւ հայ գործարարներու առաջին համագումարը։ Սկզբնական խանդավառութիւնը, շատ վառ երազներով, պիտի յանգէր սահմանափակ տարողութեամբ մի քանի իրագործումներու։

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»

    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւններին, տնտեսական համագործակցութեան զարգացմանը, ռազմավարական յարաբերութիւններին, հայ համայնքին եւ այլ թեմաների:

  • «Արարատ Միրզոյեանն առանձին յարաբերութիւննե՞ր է հաստատում Կրեմլի հետ». «Փաստ»
    «Արարատ Միրզոյեանն առանձին յարաբերութիւննե՞ր է հաստատում Կրեմլի հետ». «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում էլ աւելի է սրւել հայ-ռուսական յարաբերութիւնների թեման։ Մեր երկրների յարաբերութիւնները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնոյն է՝ առաջնորդների մակարդակով բաւական սառն են, ինչի մասին խօսում են արդէն ոչ միայն միջազգայնագէտները, քաղաքագէտները, այլ անգամ սովորական մարդիկ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։