Հա

Ազգային

05/02/2020 - 08:00

Իսպանական Օնտինիենտ քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը

Իսպանիայի Վալենսիա նահանգում գտնւող Օնտինիենտ քաղաքի քաղաքային խորհուրդը յունւարի 30-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը:

«alikonline.ir» - Իսպանիայի Վալենսիա նահանգում գտնւող Օնտինիենտ քաղաքի քաղաքային խորհուրդը յունւարի 30-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Diario Armenia պարբերականը՝ յղում անելով Վալենսիայում գործող «Արարատ» հայկական միութեանը:

Նշւում է, որ Օնտինիենտի քաղաքային խորհուրդը դատապարտել է Օսմանեան կայսրութեան կողմից մարդկութեան դէմ իրականացւած աննախադէպ յանցագործութիւնը եւ Թուրքիայի ներկայ իշխանութիւնների ժխտողական քաղաքականութիւնը: 

Քաղաքային խորհրդի 3 կուսակցութիւններից երկուսը (Լա Վալ էնս ունէյս եւ Կոմպրոմիս, ընդհանուր թւով՝ 19) կողմ, իսկ Ժողովրդական կուսակցութիւնը (2 ձայն) ձեռնպահ քւէարկեցին «Արարատ» հայկական միութեան ներկայացրած միջնորդագրին: Օնտինիենտի իշխանութիւնը կոչ արեց Թուրքիայի եւ, մասնաւորապէս, Իսպանիայի իշխանութիւններին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։
Արարատ Ղուկասեանն իր խօսքում նշեց, որ «այսօր պատմական օր է ոչ միայն հայ ժողովրդի եւ իսպանահայութեան, այլեւ Օնտինիենտ քաղաքի համար, որը լրացրեց 3 տասնեակից աւել քաղաքների շարքը, որոնք ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը»:

Քաղաքային խորհրդի նիստին ներկայ են գտնւել նաեւ հայկական միութեան նախագահ Արարատ Ղուկասեանը եւ Օնտինիենտում միութեան ներկայացուցիչ Լիլիթ Մալխասեանը:

Մինչ օրս Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել են Իսպանիայի ինքնավար համայնքներից հինգը՝ Արագոնը, Բալեարեան կղզիները, Կատալոնիան, Նաւառան եւ Բասկեան երկիրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։