Հա

Ազգային

06/02/2020 - 11:30

Հանդիպում Արեւմտեան ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի եւ վարժարանի սաների հետ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի այցը ԱՄՆ շարունակւում է

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնւող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Արեւմտեան ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնւող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Արեւմտեան ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Հիւրընկալող կողմը ԳՄ ներկայացուցչին է ներկայացրել կատարած աշխատանքների եւ առաջիկայ ծրագրերի մասին ամփոփ տեղեկութիւններ: Իշխան Սաղաթելեանը երախտիքի խօսքեր է ուղղել յանձնախմբին՝ արժեւորելով այն ահռելի ներդրումը, որն ունեցաւ եւ շարունակում է ունենալ Հայ Դատի յանձնախումբը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման, նաեւ՝ հետեւանքների վերացման ուղղութիւններով: ԳՄ ներկայացուցիչը շեշտել է այս ուղղութեամբ գրանցւած յատկապէս վերջին յաջողութիւնները, երբ 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը, իսկ դեկտեմբերի 12-ին՝ Միացեալ Նահանգների Սենատը միաձայն քւէարկութեամբ հաստատեց սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի՝ Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող թիւ 150 բանաձեւը: 

Գերագոյն մարմնի ներկայացուցիչը Արեւմտեան ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների հետ քննարկել է մինչ օրս կատարւած աշխատանքներին նոր թափ հաղորդելու վերաբերեալ մի շարք հարցեր:

Արեւմտեան ԱՄՆ այցի շրջանակներում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հիւրընկալւել է նաեւ Ռոզ եւ Ալեք Փիլիպոս վարժարանում, զրուցել աշակերտների հետ, ծանօթացել դպրոցի առօրեային: Դպրոցի սաները ԳՄ ներկայացուցչի այցի առիթով հանդէս են եկել փոքրիկ ներկայացմամբ, երգերով ու պարերով, ինչից յետոյ Իշխան Սաղաթելեանը պատասխանել է նրանց՝ Հայաստանի եւ հայութեան խնդիրներին առնչւող բազմաթիւ հարցերին:

Յիշեցնենք՝ աշխատանքային այցով Լոս Անջելէսում գտնւող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը առանձին հանդիպումներ էր ունեցել Լոս Անջելէսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանի եւ ՀԱԵ Արեւմտեան Ամերիկայի թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Դերդերեանի հետ:

Այցի շրջանակներում Իշխան Սաղաթելեանը ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտէի անդամ Գրիգոր Թոփալեանի եւ կազմակերպութեան տեղի կառոյցի ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելել էր Սողոմոն Թեհլիրեանի եւ Վիլիամ Սարոյեանի՝ Ֆրեզնոյի հայկական գերեզմանոցում ամփոփւած  շիրիմներին, նոյն օրը ՀՅԴ Ֆրեզնոյի «Սողոմոն Թեհլիրեան» Կոմիտէութեան անդամների հետ քննարկել մի շարք հարցեր: 

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յունւարի 28-ին այցելել էր նաեւ Էնսինոյի Ֆերահեան Ազգային վարժարան:

Յարակից լուրեր

  • Հրաչ Մուրադեանի սպանութիւնից անցել է 7 տարի, եւ գործը բացայայտւած չէ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
    Հրաչ Մուրադեանի սպանութիւնից անցել է 7 տարի, եւ գործը բացայայտւած չէ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

    Լրացաւ ազատամարտիկ, Պռօոշեանի կամաւորական ջոկատի հիմնադիրներից, նոյն գիւղի երկարամեայ ղեկավար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանանշանակիր, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադեանի սպանութեան եօթերորդ տարելիցը։ Սպանութեան հանգամանքների բացայայտման ուղղութեամբ տարւող քննութեան ընթացքի եւ ընթացիկ արդիւնքների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ։

  • «Պէտք է ամէն ինչ անել, որպէսզի տնտեսութիւնը նւազ կորուստներով դուրս գայ այս իրավիճակից». Իշխան Սաղաթելեան
    «Պէտք է ամէն ինչ անել, որպէսզի տնտեսութիւնը նւազ կորուստներով դուրս գայ այս իրավիճակից». Իշխան Սաղաթելեան

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հակաճգնաժամային կառավարման վերաբերեալ առաջարկութիւնների փաթեթ է պատրաստել եւ ուղարկել գործադիրին՝ նշելով, թէ ինչ քայլեր կարող են ձեռնարկել, որպէսզի Հայաստանում արտակարգ դրութեան պայմաններում իրավիճակը վերահսկելի լինի:

 «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ՝ պարզելու համար, թէ իրենց առաջարկութիւնների որ հատւածն է կառավարութիւնը ընդունել եւ որը մերժել։

  • ՀՅԴ-ն դադարեցրել է Արցախի ընտրողների հետ փակ տարածքներում հանդիպումները
    ՀՅԴ-ն դադարեցրել է Արցախի ընտրողների հետ փակ տարածքներում հանդիպումները

    Հաշւի առնելով ԱՀ տարածքում կորոնավիրուսի տարածման հնարաւոր վտանգը, մտահոգւած լինելով մեր քաղաքացիների առողջութեամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախընտրական շտաբը որոշում է կայացրել ժամանակաւորապէս դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները։

  • Գիտակցէք երկրի առջեւ կանգնած իրական խնդիրները
    Գիտակցէք երկրի առջեւ կանգնած իրական խնդիրները

    Մէկ անգամ եւս համոզւեցինք, որ ՀՀ կառավարութիւնը իրավիճակին չի տիրապետում: Այն դէպքում, երբ համաշխարհային տնտեսութիւնը գլորւում է անորոշ ճգնաժամի մէջ, տարբեր երկրների կառավարութիւնները յստակ քայլեր են ձեռնարկում ստեղծւած իրավիճակից նւազ կորուստներով դուրս գալու համար, մեր կառավարութեանը թւում է, որ սա նոր հնարաւորութիւն կարող է բացել մեր տնտեսութեան համար:

  • Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչի հանդիպումները Յունաստանի մէջ
    Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչի հանդիպումները Յունաստանի մէջ

    Իր աշխատանքային այցելութեան առիթով, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Տէր-Խաչատուրեան, Հ.Յ.Դ Կեդր. կոմիտէի կազմակերպութեամբ, տեսակցեցաւ յունահայ գաղութի կառոյցներու ներկայացուցիչներուն հետ, ուրբաթ՝ 6 մարտ 2020-ի երեկոյեան, Գոքինիոյ «Զաւարեան» կեդրոնին մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։