Հա

Ազգային

08/02/2020 - 12:50

Մեր ժողովուրդը շատ լաւ հասկանում եւ գիտակցում է Դաշնակցութեան արժէքը, տեղը եւ դերը

Կուսակցական շինարարութիւն, ծրագրի հիմնադրոյթների ներկայացում եւ այլն, այդ ամէնն արւել է քարոզարշաւի քողի տակ, որը մենք բնութագրել ենք որպէս նախընտրական վաղ քարոզարշաւ եւ որոշակի մտահոգութիւն ենք յայտնել:

«alikonline.ir» - Կուսակցական շինարարութիւն, ծրագրի հիմնադրոյթների ներկայացում եւ այլն, այդ ամէնն արւել է քարոզարշաւի քողի տակ, որը մենք բնութագրել ենք որպէս նախընտրական վաղ քարոզարշաւ եւ որոշակի մտահոգութիւն ենք յայտնել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր եւ Արցախի նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանը՝ անդրադառնալով այն հարցին, թէ արդեօ՞ք մտահոգութիւններ կան այն կապակցութեամբ, որ մեկ տարուց աւելի է՝ նախագահի տարբեր թեկնածուներ հանդիպումներ են ունենում առանց պաշտօնական քարոզարշաւի մեկնարկի:

«Այդ մտահոգութիւնների շարքում հիմնականում պէտք է շեշտադրենք քաղաքական դաշտի տրոհումը եւ հասարակութեան մէջ բեւեռացման առաջացումը: Նկատելի է որոշակի բեւեռացում տարբեր քաղաքական տեսակէտներ ունեցող շրջանակներում, որը կարող է նոյնիսկ հասցնել լուրջ հակադրութիւնների, սա է մեր մտահոգութիւնը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մամուլում պարբերաբար շրջանառւող լուրերին, թէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ունի իր ֆաւորիտ թեկնածուն, որը Արայիկ Յարութիւնեանն է, եւ հարցին, թէ մրցակցութիւնն ինչպէս է պահպանւելու այն առումով, որ նա խորհրդարանական մակարդակով ընդունելութեան էր արժանացել, նաեւ վարչապետն էր ընդունել, եւ արդեօ՞ք ՀՀ-ն կարող է գործուն միջամտութիւն ունենալ, Դաւիթ Իշխանեանը նշեց, որ, այո՛, կայ մրցակցային պայքար, բայց այդ պայքարն անհաւասար է:

«Ինչ վերաբերում է ՀՀ իշխանութիւնների կողմից նախընտրած թեկնածուի հանգամանքին, այստեղ որոշակի իմիտացիոն քայլեր են ձեռնարկւել, որոնց արդիւնքում հասարակութեան եւ մեր ընտրողների ենթագիտակցութեան մէջ փորձում են արմատաւորել հենց այդ փաստը, որ ՀՀ իշխանութիւններն ունեն իրենց նախընտրած թեկնածուն»,- ընդգծեց նա:

Նրա խօսքով՝ առաջիկայ նախագահական ընտրութիւններում որպէս ՀՀ իշխանութիւնների, անմիջապէս վարչապետի ընդունելի թեկնածու միայն Արայիկ Յարութիւնեանի անունը չէ, որ շօշափւում է:

«Խօսում են Մասիս Մայիլեանի մասին, ժամանակին խօսւում էր նաեւ Սամուէլ Բաբայեանի մասին, որ նա կարող է ՀՀ իշխանութիւնների կողմից հովանաւորեալ թեկնածու լինել, եթէ հնարաւորութիւն ունենար առաջադրւելու, նաեւ Ռուսլան Իսրայէլեանի մասին: Չեմ ուզում անունների շուրջ քննարկումներ անել, ես յարգանքով եմ վերաբերւում բոլոր թեկնածուներին, բոլոր թեկնածուների հետ ունենք նորմալ յարաբերութիւններ: Այստեղ խնդիրը այս կամ այն անձը չէ, խնդիրն այլ է. ՀՀ իշխանութիւնները պէտք է, բնականաբար, Արցախի իշխանութիւնների հետ ունենան բնականոն գործունէութիւն եւ իրենց առանձնայատուկ վերաբերմունքը չցուցադրեն այս կամ այն թեկնածուի նկատմամբ: Եթէ անցեալում ունեցել ենք այդպիսի վերաբերմունք, պէտք է ասել այդ վերաբերմունքը ճիշտ չէ, բոլոր թեկնածուներն էլ պէտք է ընդունելի լինեն Հայաստանի իշխանութիւնների կողմից, եւ որ թեկնածուն էլ, որ ընտրւի, պարտաւոր է սահուն գործունէութիւն ապահովել Հայաստանի հետ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ Փաշինեանի եւ Արցախի նախագահի թեկնածուների հետ հանդիպմանը մտահոգիչ որեւէ յայտարարութիւն հնչե՞լ է, Դաւիթ Իշխանեանն ասաց, որ այդ հանդիպումը ինքը չի դիտարկել որպէս նախագահի թեկնածուների հետ հանդիպում: Ըստ նրա՝ այդուամենայնիւ մէկ յայտարարութիւն է արել ՀՀ վարչապետը, որն էլ Իշխանեանի համար մտահոգիչ է:

«Նա ասաց՝ եթէ Արցախում նախընտրական քարոզարշաւի ընթացքը եւ նախընտրական գործընթացները չընթանան ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին համահունչ, ես ստիպւած կը լինեմ ուղղակի կոչով դիմել Արցախի ժողովրդին: Ի՞նչ էր դրա տակ թաքնւած: Ես ունեմ որոշակի մտահոգութիւններ, դա ուղղակի միջամտութիւն է: Սակայն դրա կարիքը չի լինի՝ հաշւի առնելով Արցախում ձեւաւորւած ընտրական համակարգը եւ մեր ընտրութիւնների ընդհանուր պատմութիւնն անցեալ 20-25 տարիների ժամանակահատվածում»,- շեշտեց բանախօսը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդեօք վարչապետի՝ Դաշնակցութեանը հեռացող գնացքի հետ համեմատութիւնը կարո՞ղ է ազդել Դաշնակցութեան Արցախի կառոյցի վրայ՝ նա պատասխանեց. «Հայաստանի վարչապետի կողմից այդ անհիմն եւ ոչ իրական թեզերով քննադատութիւնը Դաշնակցութեան հասցէին միմիայն կարող է իր հեղինակութիւնն արժեզրկել եւ ոչ թէ Դաշնակցութեան: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը շատ լաւ հասկանում եւ գիտակցում է Դաշնակցութեան արժէքը, տեղը եւ դերը: Արցախում այս 25 տարիների ընթացքում մենք կարողացել ենք մեր ժողովրդին Դաշնակցութեան սկզբունքները եւ նրա դերակատարութիւնը, առաքելութիւնը ճիշտ ներկայացնել ու մատուցել»:

Յարակից լուրեր

  • Հաստատէք պետութիւնն ամրապնդելու եւ զարգացնելու համաժողովրդական կամքը
    Հաստատէք պետութիւնն ամրապնդելու եւ զարգացնելու համաժողովրդական կամքը

    Սիրելի արցախցիներ,

    Նախընտրական քարոզարշաւը մօտենում է իր եզրագծին: Քարոզարշաւին հանրութեանն ենք ներկայացրել Դաշնակցութեան տեսակէտները իրավիճակի եւ առկայ խնդիրների վերաբերեալ:

  • Վիտալի Բալասանեանն ու Արայիկ Յարութիւնեանը գնահատեցին ՀՅԴ-ին. «Ցանկացած ընտրւած ղեկավար սիրով է համագործակցելու»
    Վիտալի Բալասանեանն ու Արայիկ Յարութիւնեանը գնահատեցին ՀՅԴ-ին. «Ցանկացած ընտրւած ղեկավար սիրով է համագործակցելու»

    Արցախի նախագահի թեկնածուների բանավէճի ժամանակ Դաւիթ Իշխանեանը հարց ուղղեց Վիտալի Բալասանեանին: Ասաց, որ Բալասանեանը լաւ ծանօթ է երկրի անվտանգային համակարգին եւ ինքը գնահատում է նրա անցած ճանապարհը, ապա հարցրեց, թէ ինչ կարծիքի է Դաշնակցութեան մասին, ի՞նչ դեր կարող է ունենալ այդ կուսակցութիւնը Արցախի անվտանգային համակարգն ուժեղացնելու, կայունութիւնն ապահովելու, Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ապահովելու առումով:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Յաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կը զարգանա՛նք միասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Յաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կը զարգանա՛նք միասին

    Մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ավարտին է մօտենում ընտրութիւնների քարոզարշաւի փուլը: Մի քանի օրից Արցախի ժողովուրդն առիթ կունենայ քւէարկութեան միջոցով իր կամքն արտայայտել՝ նախագահի եւ կուսակցութիւնների նախընտրած թեկնածուներին յանձնելով երկրի կառավարման ղեկը:

  • «Առաջարկել ենք, որ անվտանգութեան խորհրդի ընդլայնւած նիստ գումարւի». Դաւիթ Իշխանեան
    «Առաջարկել ենք, որ անվտանգութեան խորհրդի ընդլայնւած նիստ գումարւի». Դաւիթ Իշխանեան

    «Իրաւական հարթութիւնը եւ օրէնքներն ու Սահմանադրութիւնը այդպիսի հնարաւորութիւն տալիս են՝ ընտրութիւնները յետաձգելու, եթէ յայտարարւի արտակարգ դրութիւն կամ ռազմական դրութիւն: Արտակարգ իրավիճակ յայտարարելու պարագայում ընտրութիւնները կայանում են: Պէտք է բաւարար պայմաններ լինեն, այս պարագայում Արցախում չկայ որեւէ դէպք եւ կարծես չկան այդ պայմանները»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանը:

  • «Հայրենիք»-ի խմբագրական․ Արցախը կ՛ընտրէ
    «Հայրենիք»-ի խմբագրական․ Արցախը կ՛ընտրէ

    Ամբողջ աշխարհը ճգնաժամի մէջ է։ Իսկ Արցախը, բնութեան գիրկին մէջ բազմած այդ դրախտը, շարունակ ճգնաժամի մէջ եղած է։ Չկայ բնութեան կողմէ պարտադրուած համաճարակը, սակայն շարունակ ներկայ է թշնամին՝ արցախցիին պսակաձեւ ժահրը՝ Ատրպէյճանը։ Դեռ քանի մը օր առաջ, ճիշդ թուականը նշելու համար, Մարտ 23-ին, նշուեցաւ աննման «պարիսպներու քաղաք» Շուշիի կոտորածին հարիւրերորդ տարելիցը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։