Հա

Ազգային

13/02/2020 - 15:20

ՀՅԴ ԳՄ յայտարարութիւնը

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարութիւն է տարածել, որով դատապարտել է ՀՀ իշխանութիւնների՝ երկիրը հերթական արկածախնդրութեան մէջ ներքաշող նոր քայլերը: ՀՅԴ ՀԳՄ-ն նաեւ կոչ է արել ՀՀ քաղաքացիներին՝ անտեսել ապրիլի 5-ին նշանակւած հանրաքւէն:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարութիւն է տարածել, որով դատապարտել է ՀՀ իշխանութիւնների՝ երկիրը հերթական արկածախնդրութեան մէջ ներքաշող նոր քայլերը: ՀՅԴ ՀԳՄ-ն նաեւ կոչ է արել ՀՀ քաղաքացիներին՝ անտեսել ապրիլի 5-ին նշանակւած հանրաքւէն:

«Ափսոսանքով փաստում ենք. օրւայ քաղաքական իշխանութիւնը, չհետեւելով բազմաթիւ յորդորների եւ զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրութեան մէջ:

Շահարկելով եւ ձեւախեղելով անմիջական ժողովրդավարութեան կարեւոր ինստիտուտ հանդիսացող հանրաքւէն, իշխանութիւնը քողարկում է ամէն գնով մենիշխանութիւն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջեւ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողութիւնը:

Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձեւաւորելու քաղաքական իշխանութեան վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանութեան մօտեցումը:

Ըստ այդմ.

1. Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանութիւնների կողմից նախաձեռնած հերթական ապօրինութեանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակւած հանրաքւէն՝ յստակ ուղերձ յղելով իշխանութիւններին, որ ժողովուրդն այլեւս յոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակութիւնը «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականութիւնից, արդէն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպէս էլ չնպաստեցին հանրային բարեկեցութեան աճին եւ իրական ժողովրդավարութեանը:

2. Դիմում ենք քաղաքական կուսակցութիւններին, քաղաքացիական հասարակութեանը, մեր հայրենակիցներին՝ միաւորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջոյ, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցութիւնը կը ձեռնարկի անհրաժեշտ գործողութիւններ:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

13.02.2020 թ.»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։