Հա

Ազգային

16/02/2020 - 13:00

2020 թւականի Արցախի խորհրդարանական ընտրութիւններում ՀՅԴ ընտրական ցուցակի առաջին քառեակը

«Ապառաժ»-ը ներկայացրել է 2020 թւականի Արցախի խորհրդարանական ընտրութիւններում Հ.Յ. Դաշնակցութեան ցուցակի առաջին քառեակը.

«alikonline.ir» - «Ապառաժ»-ը ներկայացրել է 2020 թւականի Արցախի խորհրդարանական ընտրութիւններում Հ.Յ. Դաշնակցութեան ցուցակի առաջին քառեակը.

 

Դաւիթ Իշխանեան

Ծնւել է 1968 թ. դեկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Աշան գիւղում: Արցախեան ազատագրական պայքարի եւ կամաւորական շարժման ակտիւ մասնակից է, ուսանողական ջոկատի գործուն անդամ: Ծառայել է ԼՂՀ պաշտպանութեան բանակում, եղել Մարտունու շրջանի թիւ 28 գումարտակի հրամանատար: Եղել է Աշանի միջնակարգ դպրոցի տնօրէն, այնուհետեւ՝ Աշան համայնքի ղեկավար: Ընտրւել է ԱՀ Աժ 1-ին եւ 6-րդ գումարման պատգամաւոր: 1989-ից անդամակցում է ՀՅԴ-ին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն է: Պարգեւատրւել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով եւ «Մխիթար Գօշ» մեդալով:

 

Արթուր Մոսիեան

Ծնւել է 1971 թ. յունւարի 15-ին Մարտունի քաղաքում։ Ուսանողական ջոկատի կազմում մասնակցել է ղարաբաղեան շարժմանը։ Ծառայել է Արցախի Պաշտպանութեան բանակում՝ շարքայինից մինչեւ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։ Եղել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արդարադատութեան նախարար, Արցախի Վերահսկիչ պալատի նախագահ, Արցախի Գլխաւոր դատախազ: Ընտրւել է Արցախի Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամաւոր: 1990- ից ՀՅԴ անդամ է: Պարգեւատրւել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով եւ «Մխիթար Գօշ» մեդալով։

 

Վահրամ Բալայեան

Ծնւել է 1962 թ. օգոստոսի 22-ին Մարտունու շրջանի Գիշի գիւղում: Պատմական գիտութիւնների դոկտոր է, պրոֆեսոր: Տարիներ շարունակ եղել է Արցախի Պետական համալսարանի պատմութեան ամբիոնի վարիչ, ապա՝ պրոռեկտոր: Ընտրւել է ԱՀ 3-րդ, 5-րդ եւ 6-րդ գումարման ԱԺ պատգամաւոր, 2015-ից՝ ԱԺ փոխնախագահն է: 1991-ից ՀՅԴ կուսակցութեան անդամ է: Պատմական գիտութիւնների դոկտոր է, պրոֆեսոր, 124 գիտական աշխատանքների հեղինակ: Պարգեւատրւել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ «Երախտագիտութիւն» մեդալով:

 

Արմինէ Յարութիւնեան

Ծնւել է 1972 թ. սեպտեմբերի 4-ին Ստեփանաւանի շրջանի Գեառգեառ գիւղում: Աշխատել է Շոշի միջնակարգ դպրոցում՝ որպէս ուսուցիչ ու կազմակերպիչ, գիւղատնտեսական քոլեջում՝ որպէս քիմիայի դասախօս, ապա ԱՀ գործադիր իշխանութեան զանազան գերատեսչութիւններում զբաղեցրել է պատասխանատու պաշտօններ: Այժմ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարութեան գործերի կառավարչութեան քարտուղարութեան նամակների բաժնի վարիչն է: 2011թ. Հայ օգնութեան միութեամ անդամ է: ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհին է: Անկուսակցական է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։