Հա

Ազգային

24/02/2020 - 12:20

«Փաշինեան-Ալիեւ հանդիպումը բանակցային գործընթացի վրայ որեւէ դրական ազդեցութիւն չի ունեցել». Կիրօ Մանոյեան

Միւնխէնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը բանակցային գործընթացի վրայ որեւէ դրական ազդեցութիւն չի ունեցել: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Միւնխէնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը բանակցային գործընթացի վրայ որեւէ դրական ազդեցութիւն չի ունեցել: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Նրա խօսքով՝ հանդիպումն, ըստ էութեան, վերաբերում էր ոչ այնքան 2 երկրների առաջնորդներին, որքան կազմակերպիչներին, որոնք ցանկանում էին բաց ձեւաչափով շփում անցկացնել: «Բանավէճի կազմակերպիչները հետապնդում էին քարոզչական նպատակներ, եւ նրանք դրանց հասան: Ինչ վերաբերում է հակամարտութեան կարգաւորմանը, ապա չեմ կարծում, որ բանակցային գործընթացը պէտք է սկսել Տիգրան Մեծի ժամանակներից»,- նշեց Մանոյեանը:

Նրա պարզաբանմամբ՝ արտայայտւած կամ չարտայայտւած այս կամ այն մտքերը հազիւ թէ թաքուն նպատակ կամ իմաստ ունենային: «Այսպիսի ձեւաչափի հանդիպումներում զրուցակիցները յաճախ բաց են թողնում ինչ-որ մանրամասներ, եւ սա նորմալ է: Այդպիսի վերապահումներին է վերաբերում, օրինակ, Ալիեւի այն յայտարարութիւնը, թէ Ղարաբաղը ճանաչել են աւելի քան տասնեակ երկրներ»,- ամփոփեց Կիրօ Մանոյեանը:

Յիշեցնենք, որ փետրւարի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Միւնխէնեան անվտանգութեան համաժողովի շրջանակում մասնակցել էին ղարաբաղեան հիմնախնդրով հրապարակային բանավէճի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։