Հա

Ազգային

25/02/2020 - 10:50

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հանդիպումը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչների հետ

Փետրւարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցաւ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Յակոբ Տէր-Խաչատուրեանի գլխաւորութեամբ:

Փետրւարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցաւ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Յակոբ Տէր-Խաչատուրեանի գլխաւորութեամբ:

Ողջունելով յանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականեանը բարձր գնահատեց նման ձեւաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականութեան կարեւոր սկզբունքներից մէկի` համահայկականութեան արդիւնաւէտ իրականացմանը: Նախարարը նաեւ համոզմունք յայտնեց, որ նման ձեւաչափով հանդիպումները կը կրեն պարբերական բնոյթ, կը նպաստեն Հայաստանի եւ սփիւռքահայ կազմակերպութիւնների համագործակցութեան ձեւաւորմանը եւ ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնները եւ գերակայութիւնները, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը եւ այդ ուղղութիւններով ձեռնարկւող քայլերը:

Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց աշխատանքների հիմնական ուղղութիւնները։

Շուրջ վեց ժամ տեւած քննարկումների ընթացքում, մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցաւ համահայկական օրակարգի՝ արցախեան հիմնահարցի, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնեան իրաւարար վճռի 100-ամեակի, Մերձաւոր Արեւելքում զարգացումների եւ տարածաշրջանի հայ համայնքների դիմագրաւած խնդիրների, եւ երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Հայ Դատի յանձնախմբերի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամներ Արամ Գալուստեանը եւ Կիրօ Մանոյեանը, Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի Բրիւսէլի գրասենեակի պատասխանատու Գասպար Կարապետեանը, Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարեանը, Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի պատասխանատու Արամ Համբարեանը, Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը, Հայ Դատի Մոսկւայի գրասենեակի պատասխանատու Ներսէս Սասուն Ներսիսեանը։

Նման հանդիպումները սկիզբ են առել 1997 թւականից եւ ունեցել են պարբերական բնոյթ՝ ՀՀ բոլոր իշխանութիւնների ժամանակ։

 

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։