Հա

Ազգային

25/02/2020 - 12:10

ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցութեան 4-րդ համագումարին

Փետրւարի 23-ին, Անկարայում տեղի ունեցաւ Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան (HDP) հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցեցին հազարաւոր պատգամաւորներ, իսկ հազարաւորներն էլ զրկւած են մասնակցութիւնից՝ Թուրքիայի իշխանութիւնների կողմից հարուցւած արհեստական արգելքների պատճառով։

Համագումարի նախագահութեան անդամ էր HDP կուսակցութեան կողմից Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարօ Փայլանը։

Համագումարին հրաւիրւած էին եւ ներկայ էին տարբեր երկրների եւ շրջանների կուսակցութիւնների (Ֆրանսիա, Գերմանիա, Աւստրալիա, Թունիս, Պաղեստին, Յորդանան, Մարոկկօ, Կիպրոս, Շւեդիա, Լիբանան, Եգիպտոս, Իտալիա, Իսպանիա, Բասկերի երկիր, Կատալոնիա, Դանիա, Նորւեգիա, Անգլիա, Շոտլանդիա, Պորտուգալիա, Ֆինլանդիա, Շւէյցարիա, Հայաստան) ներկայացուցիչներ:

ՀՅԴ կողմից համագումարին մասնակցեց Խաժակ Մկրտիչեանը, որը մասնակցել էր նաեւ HDP-ի 3-րդ համագումարին։

Համագումարի աշխատանքների վերջում ընտրւեցին կուսակցութեան համանախագահները եւ խորհուրդը։ HDP-ի կանոնների համաձայն կուսակցութեան ղեկավար մարմիններում կանանց եւ տղամարդկանց թիւը հաւասար է. համանախագահներ վերընտրւեցին Փերւին Պուլտանը (Pervin Buldan) եւ Միթհատ Սանջարը (Mithat Sancar)։

ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ

Երեւան, 24 փետրւար, 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։