Հա

Ազգային

25/02/2020 - 14:10

Բակօ Սահակեանն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին. տեղեկացանում է yerkir.am-ը՝ Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեանը յղումով:

Հանդիպմանը, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, քննարկւել են Հայրենիք-Սփիւռք կապերին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Յիշեցնենք, որ փետրւարի 24-ին Երեւանում մեկնարկած՝ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը փետրւարի 25-ին իր աշխատանքները շարունակում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։