Հա

Ազգային

26/02/2020 - 10:30

«Արցախի հողի վրայ մեր ներկայութիւնը գօտեպնդող է». Յակոբ Տէր-Խաչատուրեան

Ստեփանակերտում կայացած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը մէկ յարկի տակ էր հաւաքել 25 երկրների 50 ներկայացուցիչների՝ քննարկելու նախորդ շրջանում կատարւած աշխատանքները եւ նախանշելու ապագայ ծրագրերը:

«alikonline.ir» - Ստեփանակերտում կայացած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը մէկ յարկի տակ էր հաւաքել 25 երկրների 50 ներկայացուցիչների՝ քննարկելու նախորդ շրջանում կատարւած աշխատանքները եւ նախանշելու ապագայ ծրագրերը:

«Ապառաժ»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը խօսել է խորհրդաժողովի մի բաժինը Արցախում կազմակերպելու խորհրդի ու կարեւորութեան մասին՝ նշելով, որ ժողովականների ներկայութիւնը հայրենիքում եւ յատկապէս Արցախի հողի վրայ գօտեպնդող է՝ նոյն եռանդով եւ վճռականութեամբ Հայ Դատի գրասենեակների աշխատանքները շարունակելու իմաստով:

«Այսօր մենք այստեղ ենք՝ Արցախի հարցով Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչական աշխատանքներին հակադարձելու նոր ձեւեր եւ յատուկ միջոցներ որոնելու նպատակով: Մենք չենք կարող մրցել նրանց հետ ֆինանսական առումով, բայց մենք ունենք մէկ այլ մեծ առաւելութիւն՝ արդարութեան կողմը լինելու առաւելութիւնը: Յանուն արդարութեան տարւող մեր կամաւորական, բայց արհեստավարժ աշխատանքն ուղղւած է Արցախի ինքնորոշման իրաւունքի հաստատմանն ու Արցախի անկախութեան ճանաչմանը, ինչն էլ Հայ Դատի գրասենեակների նպատակն է»,- ասել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։