Հա

Ազգային

27/02/2020 - 12:00

Սահմանադրական փոփոխութիւնների հարցով հանրաքւէի նշանակումը ոչ միայն արկածախնդրութիւն է, այլեւ պետական յանցագործութիւն, իշխանութեան իւրացում

Սահմանադրական փոփոխութիւնների հարցով հանրաքւէի նշանակումը ոչ միայն արկածախնդութիւն է, այլեւ պետական յանցագործութիւն, իշխանութեան իւրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - Սահմանադրական փոփոխութիւնների հարցով հանրաքւէի նշանակումը ոչ միայն արկածախնդութիւն է, այլեւ պետական յանցագործութիւն, իշխանութեան իւրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը:

Նա նշեց, որ ոչ միայն իրենք, այլեւ բազմաթիւ քաղաքական ուժեր, իրաւաբաններ համարում են, որ հանրաքւէի նշանակման գործընթացն իրականացւեց սահմանադրական կարգի կոպտագոյն խախտումներով:

«Որպէսզի հասարակութեան մէջ շփոթ չառաջանայ, թէ իբր մենք դէմ ենք ընդհանրապէս հանրաքւէի գաղափարին, ասեմ, որ այդպէս չէ. մենք այն ուժն ենք եղել, որը ոչ միայն կարեւորել է անմիջական ժողովրդավարութիւնը, հանրաքւէն, այլեւ դա իր պահանջների մէջ է ներկայացրել… Բայց մենք դէմ ենք նրան, որ այս հանրաքւէի առաջարկն իրականցւում է տոտալ մանիպուլատիւ յայտարարութիւններով՝ խախտելով սահմանադրական ընթացակարգը»,-մանրամասնեց Արծւիկ Մինասեանը:

Նրա խօսքով՝ ժողովրդավարական պետութեան դէմ գործողութիւն է այն, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնութիւնն իրեն վերապահել է Սահմանադրութիւնից դուրս լիազօրութիւն, որ ԱԺ-ն իրեն վերապահել է սահմանադրական դատարանի լիազօրութիւն, որ անտեսելով սահմանադրական կարգաւորումներ՝ ԱԺ-ն նաեւ նախագահին պարտադրեց նշանակել:

Արծւիկ Մինասեանը նաեւ մտահոգութիւն յայտնեց խորհրդարանական ընդդիմութեան վարքագծի հետ կապւած: Ըստ նրա՝ նման գործողութիւններով խորհրդարանական ընդդիմութիւնը ձեռնտու է իշխանութիւններին:

Արծւիկ Մինասեանը յոյս ունի, որ հետագայում, եթէ առաջանայ հանրաքւէի արդիւնքները բողոքարկելու հարց, խորհրդարանական ընդդիմութիւնը քայլեր կը ձեռնարկի:

«Եթէ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցութիւնները պահեն իրենց այնպէս, ինչպէս պահեցին հանրաքւէի նշանակման ժամանակ, ապա կը ստացւի, որ այսօրւայ խորհրդարանում չունենք հասարակութեան ներկայացուցչական մարմին»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։