Print this page
02/03/2020 - 10:40

«Մի քանի հարիւր միլիոն աւել ՀԴՄ-ն ներկայացւում է որպէս տնտեսական աճ». Արթուր Խաչատրեան

Պերմանենտ յեղափոխութիւնը երբեք չի կարող որեւէ ներդրողի մօտ վստահութիւն առաջացնել երկրի նկատմամբ։ «Փաստինֆօ»-ի եթերում այս մասին յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը։

«alikonline.ir» - Պերմանենտ յեղափոխութիւնը երբեք չի կարող որեւէ ներդրողի մօտ վստահութիւն առաջացնել երկրի նկատմամբ։ «Փաստինֆօ»-ի եթերում այս մասին յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը։

Նա նկատեց՝ օտարերկրեայ ներդրողը գալիս է մի երկիր, որտեղ դատարանն անմիջական կախւածութեան մէջ է կառավարութիւնից։ Եթէ ներդրողը կառավարութեան հետ խնդիր ունենայ, ո՞ւր է գնալու. «Իհարկէ չեն գայ այդ երկիր։ Այն ժամանակ ներդրողներին խանգարում էր ԱԺ-ն, հիմա նրանց խանգարում է ՍԴ-ն։ Դա արդէն ծիծաղելի չէ»,- շեշտեց Արթուր Խաչատրեանը:

Դիտարկմանը, որ ըստ վիճակագրական կոմիտէի՝ Հայաստանում նախորդ տարի արձանագրւել է 7.6 տոկոս տնտեսական աճ, որին ամենաշատը նպաստել է առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտը, Արթուր Խաչատրեանը նկատեց՝ Հայաստանը ոչ Դուբայ է, ոչ էլ առեւտրի կենտրոն, որ մարդիկ գալիս են էժան ապրանք առնեն, տանեն. «Վիճակագրական կոմիտէի ներկայացրած թւերի բացատրութիւնը կառավարութեան 100 կէտերի մէջ է, որ Կապանում ներկայացւեց։ Մի քանի հարիւր մլն աւել ՀԴՄ։ Այդ մի քանի հարիւր մլն աւել ՀԴՄ-ն ներկայացւում է որպէս տնտեսական աճ, որովհետեւ այդ արտադրանքը միեւնոյն է վաճառւել է։ Օրինակ գրիչ է վաճառւում եւ այն ժամանակ դրա համար ՀԴՄ չէին տալիս, իսկ հիմա տալիս են եւ տպաւորութիւն է ստեղծւում, որ աւել առեւտուր կայ։ Հիմա այդ 7.36 տոկոսից թող հանեն այդ մի քանի հարիւր մլն. ՀԴՄ-ն, ի՞նչ կունենանք տակը։ Կը տեսնենք, որ առեւտուրը կընկնի»,-նշեց Արթուր Խաչատրեանը։

Արթուր Խաչատրեանը հետաքրքրւեց, երբ ասում են ի յայտ է եկել 87 հազար աշխատատեղ, դրանցից քանիսն են ստեղծւել եւ քանիսն է ստւերից դուրս բերւել. «Եթէ 80 հազարը ստւերից է դուրս բերւել, մեր տնտեսական աճը կը լինի ոչ թէ 7.6 տոկոս, այլ 0.76 տոկոս։ Այսինքն այստեղ բացայայտ մանիպուլեացիա է տեղի ունենում։ Ի յայտ եկածը չի կարելի ներկայացնել որպէս տնտեսական աճ»,- ընդգծեց Արթուր Խաչատրեանը։

Յարակից լուրեր