Հա

Ազգային

02/03/2020 - 11:50

Մենք Արցախում ունենք մեր կայուն ընտրազանգւածը եւ մեր արժանի տեղը պէտք է ունենանք Արցախի խորհրդարանում

Մենք «զրօ» քաղաքական նշանակութիւն ունեցող կուսակցութիւն չենք Արցախում եւ, յատակապէս, Արցախեան հիմնահարցի հետ կապւած ունենք լուրջ դերակատարում: Սա, կարծում եմ, գիտակցում են նաեւ Հայաստանի պաշտօնական շրջանակները։

«alikonline.ir» - Մենք «զրօ» քաղաքական նշանակութիւն ունեցող կուսակցութիւն չենք Արցախում եւ, յատակապէս, Արցախեան հիմնահարցի հետ կապւած ունենք լուրջ դերակատարում: Սա, կարծում եմ, գիտակցում են նաեւ Հայաստանի պաշտօնական շրջանակները։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ կողմից ներկայացւած ԱՀ նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանը՝ անդրադառնալով հարցին՝ արդեօ՞ք ՀՅԴ-ում չկայ մտոհոգութիւն, որ այս անգամ կարող են դուրս մնալ Արցախի խորհրդարանից, ինչպէս եղաւ Հայաստանում՝ հաշւի առնելով նաեւ այն, որ ՀՀ վարչապետը ՀՅԴ-ին պարբերբար քննադատում է։

«Մենք Արցախում ունենք մեր կայուն ընտրազանգւածը եւ, կարծում եմ, մենք այս անգամ եւս մեր արժանի տեղը պէտք է ունենանք Արցախի խորհրդարանում։ Հայաստանեան զարգացումները հայաստանեան դաշտում են, Արցախեան զարգացումները՝ Արցախեան դաշտում»,- ասաց նա։

Դաւիթ Իշխանեանը նաեւ ասաց, որ որպէս նախագահի թեկնածու շարունակում է նաեւ հանդիպումներն Արցախի տարբեր շրջանների բնակչութեան հետ, երեկ եղել են Քաշաթաղի շրջանում։ Նա յիշեցրեց, որ մինչ պաշտօնական քարոզարաշւի մեկնարկը մտահոգութիւն էին յայտնել որոշ ուժերի կողմից վաղ մեկնարկած քարոշարւի վերբերեալ, որին պէտք է հետեւէին համապատասխան մարմիները։ Նա ընդգծեց, որ տարբեր ոլորտների խնդիրների լուծման վերաբերեալ առաջարկութիւններ են հնչեցնում։

«Իհարկէ, թիւ մւկ խնդիրը, որը մեզ մօտ միշտ գերկայել է անվտանգութեան, պաշտպանութեան հարցերն են, արտաքին քաղաքականութեանը վերաբերող հիմնախնդիրները։ Արցախեան հիմնահարցի հետ կապաւած ունենք մեր ընդհանուր սկզբունքը, ռազմավարութիւնը, Արցախի պետականութեան միջազագային ճանաչմամբ վերջանականօրէն մայր Հայստանի հետ վերամիաւորումը»,- ասաց նա։

Դաւիթ Իշխանեանն ասաց, որ ներկայացնում են նաեւ սոցիալ-տնտեսական ծրագրեր։ Անդրադառնալով հարցին՝ արդեօ՞ք ԱՀ-ում որոշ թեկնածուներ կաշառք են բաժանում, մամուլում այդ մասին հրապարակումներ կան, Դաւիթ Իշխանեանն ասաց․

«Եթէ մամուլին հետեւենք, արդէն վաղուց ռազմական գործողութիւններ են ընթանում, պատերազամ է։ Սովորական քարոզարշաւ է ընթանում»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թէ օրերս Հայ Դատի յանձնախմբերի՝ ԱՀ-ում կայացած համաժողովը քարոզարաշաւի շրջանակում էր տեղաւորւում, Դաւիթ Իշխանեանն ասաց․

«Բացառապէս՝ ոչ։ Այդ խորհրադաժողովը նախապէս ծրագրւած էր։ Քննարկւել են Արցախեան հիմնահարցին, Ցեղասապանութեան ճանաչմանը, ջաւախահայութեան իրաւունքների մասին հարցեր»,- ասաց նա։

 

Հեղինակ Անի Գէորգեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։