Print this page
11/03/2020 - 11:40

«Էրդողանը «նաւթի դիմաց ահաբեկիչներ» բանաձեւով դիմել է Պուտինին․ Սա ահաբեկչութեան հովանաւորչութեան պաշտօնական յայտարարութիւն է». Շահան Գանտահարեան

Էրդողանը «նաւթի դիմաց ահաբեկիչներ» բանաձեւով դիմել է Պուտինին։ Ինչպէ՞ս էք մեկնաբանում այս յայտարարութիւնը։

«alikonline.ir» - Էրդողանը «նաւթի դիմաց ահաբեկիչներ» բանաձեւով դիմել է Պուտինին։ Ինչպէ՞ս էք մեկնաբանում այս յայտարարութիւնը։

«Նոյեան տապան»-ի հարցին պատասխանում է «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարեանը։ 

Կարելի է ասել, որ Էրդողանը բաց տեքստով ասում է այն, ինչ իբրեւ քաղաքական նպատակ չէր յայտարարում, բայց բոլոր գործողութիւնները դրան էին միտւած։ Խաղաթղթերի բացումը Էրդողանի կողմից մի քանի շարժառիթային հանգամանք է ներառում. 

- Նախ իհարկէ ռազմական գետնի վրայ իր կորցրած ճակատները, յատկապէս Իդլիբում։ 

- Մոսկւա-Անկարա ռազմավարական ապամերձեցման նորագոյն միտումները՝ դրա վառ ապացոյց կարելի է նկատել Մոսկւայում կայացած ընդունման յատուկ պահւածքը նախագահ Պուտինի կողմից։ 

- Փախստականների արտահոսքի կամ բացթողման սպառնալիքի ոչ լիարժէք աշխատելը։ 

- Լիբիայում առաջադրւած նպատակների կատարման դիմաց գոյութիւն ունեցող խոչընդոտները։ 

Նման յայտարարութեամբ Էրդողանը պարզ է դարձնում, որ փախստականների նման ահաբեկիչներին եւս շահարկման իբրեւ խաղաթուղթ է օգտագործում․ փախստակնների համար Եւրոպայից մեծ գումարներ վերցնելու, ահաբեկիչներին էլ Սիրիայում իր առաջադրած անվտանգութեան գօտիների ստեղծման համար։ 

Իդլիբում գրանցւող թուրքական նկատելի նահանջի շարունակութեան տեսանելիութեամբ նա ուզում է իր գործօնի անխուսափելի չէզոքացման դիմաց ստանալ նաւթային պաշարներ։ Բացայայտ տնտեսական առեւտրի կոչ է ներկայացնում Մոսկւային, սիրիական բնական հարստութիւնն իրար միջեւ բաժանելու առաջարկով։ Միաժամանակ նման յայտարարութեամբ նա պաշտօնապէս ստանձնում է ահաբեկիչների հովանաւորչութիւնը։ 

Նման բացայայտ առաջարկ կարծում եմ խօսում է Անկարայի՝ տարածաշրջանում նեղ իրավիճակում յայտնւած լինելուն մասին։

Յարակից լուրեր