Հա

Ազգային

12/03/2020 - 11:30

«Այդպէս էլ Սամուէլ Բաբայեանն իր քաղաքական հասունութիւնը չապրեց». ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ

Aravot.am-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանի հետ՝ անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանի Դաշնակցութեանը վերաբերող յայտարարութեանը:

«alikonline.ir» - Aravot.am-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանի հետ՝ անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանի Դաշնակցութեանը վերաբերող յայտարարութեանը:

«Սամուէլ Բաբայեանը, եթէ մինչեւ հիմա չի հասկացել, որ Դաշնակցութիւնը դատախազ չի ունեցել, որ դատախազը քաղաքական պաշտօն չէ, որ այդ անձի կուսակցական պատկանելութիւնը սառեցւած էր, այդպէս էլ Սամւէլ Բաբայեանն իր քաղաքական հասունութիւնը չապրեց, իր մանկամիտ որակումներով փորձում է ինչ-որ քաղաքական դիւիդենտներ շահել՝ ուրիշներին մեղադրելով: Հետեւելով իր քարոզարշաւին, իր տեսակէտներին՝ այդ մանկամիտ քաղաքական կեցւածքը չի կարող որեւէ ձեւով հասուն լինել: Քաղաքական առումով չեմ ուզում իր մակարդակին իջնել: Ինչ վերաբերում է սպանութիւններին ու բոլոր ակտերին՝ Դաշնակցութիւնը չէ, որ մեղադրում է, Դաշնակցութիւնը նման մեղադրանք չի ներկայացրել, Արցախի հասարակութիւնը, 90-ականների այդ յանձնառու սերունդը լաւ գիտի՝ ով է Սամուէլ Բաբայեանը եւ ինչ հետք է թողել իր բոլոր բացասական ու դրական կողմերով, կարծեմ՝ բացասական շատ կողմեր կան»,- Aravot.am-ին ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանը՝արձագանքելով ԼՂՀ Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանի Դաշնակցութեանը վերաբերող յայտարարութեանը: Սամուէլ Բաբայեանն ասել էր. «Դաշնակցութիւնը մեզ մեղադրում է սպանութեան մէջ, չէ՞, Արթուր Մկրտչեան, Նորիկ Դանիէլեան եւ այլն, երեք, չորս տարի Արցախում եղել են գլխաւոր դատախազ, ինչո՞ւ գործ չեն հարուցել, ինչո՞ւ այդ գործերը չեն բացել, ո՞վ է խանգարել, բացէիք»:

Ի դէպ, Սամուէլ Բաբայեանը նկատի ունէր Արթուր Մոսիեանին, որը 2005-2007 թթ. եղել է ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցիչ, դրանից յետոյ զբաղեցրել է Արցախի Արդարադատութեան նախարարի, Արցախի Վերահսկիչ պալատի նախագահի ու գլխաւոր դատախազի պաշտօնները:

Նա մեզ հետ զրոյցում արձագանքեց՝ ինքը ինչ կապ է ունեցել Դաշնակցութեան հետ, յետոյ խոստացաւ աւելի ուշ անդրադառնալ Սամուէլ Բաբայեանի այդ յայտարարութեանը: Իսկ Դաւիթ Իշխանեանը մեզ հետ զրոյցում նաեւ յաւելեց. «90-ականների պատւէրների, պատւիրատուների եւ պարտակողների այդ հասկացողութիւնը խորը նստւածք է տւել մեր մէջ: Մենք լաւ գիտենք բոլոր այդ ակտերի՝ լինի ահաբեկչական կամ այլ, պատւիրատուներն ովքեր էին, պարտակողներն ովքեր էին»:

Իշխանեանը յիշեցրեց 1994 թւականին գերագոյն խորհրդում Բաբայեանի արած յայտարարութիւնը, թէ «չէք իմանում, ես եմ ամէն ինչը՝ երկրի նախագահը, ես եմ ամէն ինչի պատասխանատուն…Դիկտատորական համակարգը, որ ձեւաւորւել էր պատերազմից յետոյ, կարծեմ թէ շատ ակնյայտ էր՝ ում նախաձեռնութեամբ ու պատասխանատւութեան տակ էր: Քաղաքական ցինիզմով ու մանիպուլիացիաներով չի կարելի ժողովրդին խաբել, դա գործելաոճ չէ: Առիթներ կը լինեն դեռ այդ մասին խօսել ու փակագծեր բացել, բայց քաղաքական կոռեկտութիւնն ու մեր հասունութիւնը, նաեւ մեր անվտանգութեան համակարգը թոյլ չի տալիս այդ ամէնի մասին բարձրաձայնել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։