Հա

Ազգային

15/03/2020 - 10:30

«Վարչապետն ասում էր՝ վիրուսը վտանգաւոր չէ, մարդիկ էլ ինչո՞ւ ինքնամեկուսացւէին, հիմա ստացւում՝ է քաղաքացին է մեղաւոր, որ ճիշտ չի գնահատել կորոնավիրուսի իրական վտանգները». Արմենուհի Կիւրեղեան 

2018 թ. դեկտեմբերի ԱԺ ընտրութիւնների արդիւնքում քաղաքական մեծամասնութիւնը ընտրեց վարչապետ, ում ձեւաւորած կառավարութիւնն այդ նոյն ԱԺ-ի հաստատմանը ներկայացրեց մի ծրագիր, որը որեւէ կոնկրետութիւն չունէր խնդիրների, դրանց լուծման ուղիների առաջարկման առումով: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանը:

«alikonline.ir» - 2018 թ. դեկտեմբերի ԱԺ ընտրութիւնների արդիւնքում քաղաքական մեծամասնութիւնը ընտրեց վարչապետ, ում ձեւաւորած կառավարութիւնն այդ նոյն ԱԺ-ի հաստատմանը ներկայացրեց մի ծրագիր, որը որեւէ կոնկրետութիւն չունէր խնդիրների, դրանց լուծման ուղիների առաջարկման առումով: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանը՝ անդրադառնալով իշխանութեան հասցէին հնչող այն քննադատութիւններին, թէ պետութիւնը, իշխանութիւնը, անձամբ վարչապետը պատասխանատւութիւնից միշտ խուսափում են եւ այն գցում քաղաքացու վրայ:

Անդրադառնալով կառավարութեան ծրագրին՝ նա նշեց, որ այն միայն բարի ցանկութիւնների ու ոչ իրատեսական խոստումների ցանկ էր, իսկ ԱԺ-ն էլ հաստատեց այն՝ որոշ դէպքերում հետեւեալ մեկնաբանութեամբ՝ վստահութիւնն այնքան մեծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի նկատմամբ, որ եթէ ծրագրում մի նախադասութիւն էլ գրւած լինէր, կողմ կը քւէարկէին: 

«Իսկ արդիւնքում՝ մարդկանց մօտ ձեւաւորւած այս իշխանութիւններից սպասելիքները բնականաբար չէին կարող իրականանալ: Մարդիկ սպասում էին իրենց սոցիալական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման, աղքատութեան մակարդակի նւազեցման, բնակարանային խնդիրների լուծման եւ նմանատիպ այլ հարցեր: Բայց պարզւեց, որ աշխատատեղերի բացման հարցում պետութիւնը ոչ մի պարտաւորութիւն չունի, իսկ աղքատութիւնը հէնց այդ մարդկանց գլուխներում է, եւ իրենք պէտք է այն յաղթահարեն»,- նշեց Կիւրեղեանը:

Նրա խօսքով՝ բնակարանային խնդիրների լուծման համար քաղաքացիները պէտք է օր ու գիշեր, 24 ժամաշխատեն, ինչպէս երիտասարդ ժամանակ աշխատել է Նիկոլ Փաշինեանը:

«Լաւ, եթէ կառավարութիւնը նման հարցեր լուծելու որեւէ պարտաւորութիւն չունի ՀՀ քաղաքացիների առաջ, ապա այդ ինչ հիմքով են կառավարութեան, ԱԺ ներկայացուցիչները հէնց այդ նոյն քաղաքացիների հարկերի հաշւին այդքան բարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ ստանում, աշխատանքի այդ ինչ արդիւնաւէտութեան համար»,- ասաց նա:

Կիւրեղեանն ընդգծեց, որ իշխանութեան եկած թիմն այսօր մեծամասնութիւն է ԱԺ-ում, ընդ որում, այնպիսի մեծամասնութիւն, որ մէկ կուսակցութեան 88 մանդատներով կարող են փոխել նոյնիսկ սահմանադրական օրէնքներ, այդքան քննադատւող հանրապետականը նման հնարաւորութիւն չունէր, եւ որեւէ սահմանադրական օրէնք փոխելու համար նրան անհրաժեշտ էին թէ կոալիցիոն գործընկերոջ եւ թէ ընդդիմութեան ձայներ:

«Հիմա էլ այդ թիմը ուզում է փոխել Սահմանադրական դատարանի կազմը եւ քանի որ շատ լաւ գիտակցում է, որ վաղ թէ ուշ օրէնքի առաջ պատասխան է տալու նման հակասահմանադրական քայլի համար, փորձում է այդ հարցի լուծման պատասխանատւութիւնը նոյնպէս դնել ժողովրդի վրայ՝ հարցը դարձնելով հանրաքւէի հարց: Կարելի է ասել, որ այս իշխանութիւնները երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու անկարողութիւնը փորձում են կոծկել՝ դրանց պատասխանատւութիւնը դնելով իրենց բոլոր լիազօրութիւններով օժտած ժողովրդի վրայ»,- նշեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։