Հա

Ազգային

17/03/2020 - 10:40

«Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, դարդ ու ցաւը դարձեալ ռէյտինգն է». Շահբազեան

ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երէկ՝ խորհրդարանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հարցուպատասխանին:

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երէկ՝ խորհրդարանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հարցուպատասխանին:

Նա նշել է.

«Այսօր մի քանի անգամ լսեցի վարչապետին, այդ թւում խորհրդարանի հարցուպատասխանը։

Համոզւում եմ, որ նախ չեն պատկերացնում, թէ աղէտն ինչ չափեր կարող է ընդունել եւ ինչ ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ եւ, երկրորդ, բացարձակապէս չեն պատկերացնում իրենց անելիքը։ Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, եւ կարծես գլխաւոր խնդիրն ինքնարդարացումն է, այսինքն դարդ ու ցաւը դարձեալ ռէյտինգն է։

Այս պահին գործադիր իշխանութիւնը, ամենավերեւից մինչեւ ամենաներքեւ ժամացոյցի պէս պէտք է աշխատեր 24 ժամ, վաղը շատ բաների համար կարող ենք ուշացած լինել։

Ինչ անես, ինչ, որ հայւաններ էլ մտահոգութիւններդ կարող են պատճառաբանել ընդդիմադիր լինելովդ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։