Հա

Ազգային

23/03/2020 - 09:20

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուս. միութիւնը միանում է կորոնավիրուսի դէմ պայքարին՝ ախտահանման եւ պարագաների տրամադրման միջոցով

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան նախաձեռնած այս ակցիայի շրջանակներում ախտահանում ենք աւտոբուսներ, կանգառներ, անհատ տաքսի ծառայութեան մեքենաները, մարդկանց բաժանում ենք ձեռնոցներ, դիմակներ, խալաթներ՝ կորոնավիրուսի դէմ առաւել արդիւնաւէտ պաշտպանվելու համար:

«alikonline.ir» - ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան նախաձեռնած այս ակցիայի շրջանակներում ախտահանում ենք աւտոբուսներ, կանգառներ, անհատ տաքսի ծառայութեան մեքենաները, մարդկանց բաժանում ենք ձեռնոցներ, դիմակներ, խալաթներ՝ կորոնավիրուսի դէմ առաւել արդիւնաւէտ պաշտպանվելու համար. Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի վարչութեան ներկայացուցիչ Հռիփսիմէ Արշակեանը, ով եւս մի խումբ ՆԱՈՒՄ-ականների հետ Երեւանում մասնակցում էր նախաձեռնութեանը։

ՀՀ-ում օրեր առաջ յայտարարւած արտակարգ դրութեան պայմաններում առաւել քան կարիք կայ քաղաքական տարբեր հայեացքների տէր, ընդդիմադիր կամ իշխանական ուժերի մէկտեղման. կանգառներն ու մեքենաներն ախտահանման դուրս եկած ՆԱՈՒՄ-ի ներկայացուցիչների կարծիքն է սա։  

«Բնականաբար՝ սա նաեւ ինչ-որ տեղ օժանդակութիւն է պետական միջոցառումներին, հակահամաճարակային այն ծրագրերին, որոնք իրականացնում է Առողջապահութեան նախարարութիւնը, արտակարգ իրադրութեան պայմաններում՝ պարետատունը եւ այլոք»,-  փաստեց Հռիփսիմէ Արշակեանն՝ աւելացնելով, որ իրենք այս օրերին բարոյապէս անթոյլատրելի են համարում քաղաքական հողի վրայ հակադրւելը եւ կողքի քաշւելը։

Հասարակութեան արձագանքից Հռիփսիմէն եւ ընկերները շատ գոհ են. մարդիկ ոչ միայն չափազանց դրական են ընդունում, այլեւ շատերի կողմից լսւում են երախտիքի խօսքեր: 

«Անգամ մարդիկ կան, որոնք հեռւից իրենք են մօտենում, խնդրում պարագաներ կամ ախտահանել իր մեքենան, գրասենեակի կամ խանութի դռան բռնակները եւ այլն: Այսինքն՝ մարդիկ կարիք ունեն նման ծրագրերի եւ աջակցութեան, եւ, կարծում ենք, պետական օղակները եւս պէտք է նկատի առնեն այս ամէնը», - եզրափակեց ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի վարչութեան ներկայացուցիչը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։