Հա

Ազգային

23/03/2020 - 10:00

«Արտակարգ դրութեան ժամանակ կարգապահական գործողութիւնների, պատժաչափերի սահմանման պարագայում օրէնքը խիստ որոշակի պիտի լինի՝ կամայականութիւնները բացառելու նպատակով». Լիլիթ Գալստեան

Նախագիծը լրջագոյն լրամշակման կարիք ունէր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետութեան քրէական օրէնսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրաւախախտումների վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան օրէնսգրքում լրացումներ կատարելու մասին» օրէնքների նախագծերի փաթեթին:

«alikonline.ir» - Նախագիծը լրջագոյն լրամշակման կարիք ունէր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետութեան քրէական օրէնսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրաւախախտումների վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան օրէնսգրքում լրացումներ կատարելու մասին» օրէնքների նախագծերի փաթեթին: 

«Բոլոր տեսակէտները պիտի յարգւեն եւ հաւասարակշռւեն, աներկբա է, յետոյ աւելի դժւար ժամանակներ են գալու եւ առանց երկխօսութեան տեղ չենք հասնի: Գտնում եմ, որ յատկապէս կարգապահական գործողութիւնների, պատժաչափերի սահմանման պարագայում օրէնքը խիստ որոշակի պիտի լինի կամայականութիւնները բացառելու կամ նւազագոյնի հասցնելու իմաստով»,- ասաց նա:

 

- Ուրբաթ օրն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, ըստ որի 5 տարի ազատազարկմամբ կը պատժւեն այն անձինք, որոնք արտակարգ դրութեան ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները կը խախտեն, որն էլ կառաջացնի մարդկանց զանգւածային հիւանդացում: Ինչպէ՞ս կը բնութագրէք այս դրոյթը, ի՞նչ է սա իրենից ներկայացնում:

- Այսօր, վարակի տարածման սպառնալիքով, ինչպէս նաեւ հնարաւոր անդառնալի հետեւանքներով պայմանաւորւած, փակւած աշխարհի պայմաններում, երկրները պայքարի տարբեր մարտավարութիւններ ու ռազմավարութիւններ են որդեգրում: Մի բան յստակ է՝ արտակարգ իրողութիւնն արտակարգ գործողութիւններ ու վարքագիծ է պահանջում, իսկ ռիսկերի կառավարման ողջ պատասխանատւութիւնն իշխանութեանն է:

Բայց կուզէի առանձնացնել նաեւ քաղաքացիների սոցիալական պատասխանատւութեան մակարդակն ու գիտակցումը: Մի շարք, այդ թւում եւրոպական երկրներում արտակարգ ռեժիմից բխող խստագոյն պատժամիջոցներ են սահմանւել: Կարգապահութիւնն ու հաստատւած պրոտոկոլների պահպանումն արդիւնաւէտ պայքարի հիմնական միջոցներն են: Չինացիներին յաջողւեց արագ արդիւնքներ արձանագրել մի կողմից ռիսկերի արդիւնաւէտ կառավարման, միւս կողմից հասարակութեան կարգապահութեան, կազմակերպւածութեան ու հանրային հաւաքական գիտակցութեան բարձր մակարդակի արդիւնքում:

 

- Ընդդիմադիրները պնդում են, որ նախագիծը չունի որոշակիութիւն, Դուք ի՞նչ էք կարծում:

- Մօտեցում ունեմ, որ այս պարագայում ընդդիմադիր բառը գործածելը տեղին չէ: Բայց որ բոլոր տեսակէտները պիտի յարգւեն եւ հաւասարակշռւեն, աներկբա է: Յետոյ աւելի դժւար ժամանակներ են գալու եւ առանց երկխօսութեան տեղ չենք հասնի: Նախագիծը լրջագոյն լրամշակման կարիք ունէր, այո… Գտնում եմ, որ յատկապէս կարգապահական գործողութիւնների, պատժաչափերի սահմանման պարագայում օրէնքը խիստ որոշակի պիտի լինի կամայականութիւնները բացառելու կամ նւազագոյնի հասցնելու իմաստով:

 

- Ինչպէս կը գնահատէք պարետի, Պարետատան աշխատանքը, իշխանութեանը յաջողւո՞ւմ է պատշաճ կատարել պարտականութիւնները:

- Կամ լաւ, կամ՝ ոչինչ… ուզում են աշխատել: Ինձ յետոն է աւելի մտահոգում:

 

- Ինչպէ՞ս էք գնահատում արտակարգ դրութեամբ պայմանաւորւած ԶԼՄ-ների սահմանափակումը, բացի ԶԼՄ-ներից սոցցանցերի օգտատէրերին էլ չի թոյլատրւում տարածել խուճապ պարունակող տեղեկատւութիւն: Սա ինչի՞ մասին է խօսում:

- Covid19-ի համաճարակի դէմ պայքարի շրջանակներում արտակարգ դրութեան իրաւական ռեժիմով խօսքի ազատութիւնը սահմանափակող երկրները կարծես շատ քիչ են: Մեր կողքին են Հոնդուրասը, Ռումինիան: Սա կամայականութեան եւ տարընթերցումների լուրջ դուռ է բացում: Անցնող օրերին օրինակները շատ էին, մտահոգիչ է, մանաւանդ, երբ յստակ չէ խուճապի իրաւական սահմանումը: Հակւած եմ հետեւել ընթացքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։