Հա

Ազգային

31/03/2020 - 11:50

«Տոտալ վերահսկում, թէ՞ համավարակի դէմ պայքար». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Այսօր կառավարութիւնը ԱԺ ներկայացրեց «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹԵԱՆ ԻՐԱՒԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրէնքի նախագիծ:

Այսպիսով, առաջարկւում է փոփոխութիւններ կատարել օրէնքում եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դէմ պայքարի միջոցառումներ իրականացնել:

Իրականում պետութեան կողմից ստեղծւում, հիմնադրւում են ՏՒԵԱԼՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐ, որոնք հանրային էլեկտրոնային հաղորդակցութեան ցանցի օպերատորներից՝ օրէնքի ուժով, ստանալու են մեզանից իւրաքանչիւրի, այդ թւում փոխշաղկապւածների վերաբերեալ տւեալներ՝ տեղորոշում, ժամանակ, զանգի սկիզբ, աւարտ, բովանդակութիւն, մի խօսքով՝ ամէն բան…

Նոյն կերպ ՄՇԱԿՈՂՆԵՐԸ մեր եւ մեր շրջապատի մասին, օրէնքի ուժով ամբողջական տւեալներ են ստանալու առողջապահական կազմակերպութիւններից՝ ներառեալ բուժւող եւ հիւանդի հետ շփում ունեցած (կոնտակտաւոր) անձանց վերաբերեալ, այդ թւում. բժշկական գաղտնիք պարունակող տւեալներ:

Տրամադրւած եւ մշակւող տւեալները կարող են փոխանցւել նաեւ կառավարութեան որոշմամբ ստեղծւած մարմիններին, որոնք անանձնական տւեալները պարտաւոր են պահպանել նաեւ արտակարգ դրութեան աւարտից յետոյ:

Սա ի՞նչ է, եթէ ոչ տոտալ վերահսկում…

Ովքե՞ր են հանրային էլեկտրոնային հաղորդակցութեան ծառայութիւնների օպերատորները: Մենք ունե՞նք ազգային օպերատոր…

Ի՞նչ երաշխիքներ, որ մեր անձնական, մասնաւոր եւ ընտանեկան կեանքի տւեալները բազում մշակողների, մի շարք օպերատորների, անհասկանալի ժանանակաւոր մարմինների ու հնարաւոր այլ կառոյցների ձեռքերում պատշաճ կը պահպանւեն: Կամ ի՞նչ կարիք կայ պահպանման…

Ըստ էութեան ողջ հանրոյթը ենթակայ է տոտալ վերահսկման, արդեօք սա խոցելի չէ՞ նաեւ ազգային անվտանգութեան համատեքստում: Ի՞նչ երաշխիքներ, որ դրանք յետոյ մեր դէմ չեն օգտագործւի:

Ինչո՞ւ բարդացնել, լրացուցիչ տագնապի էլեմենտներով հարստացնել առանց այն էլ դիւային այս ժամանակները:

Այսքան ռեսուրս այստեղ կենտրոնացնելու, մարդկանց զբաղեցնելու փոխարէն, մի՞թէ գործունէութեան աւելի կարեւոր դաշտ չկայ…

Առաջին ընթերցմամբ խորհրդարանական ընդդիմութիւնը դէմ քւէարկեց, յուսանք, որ միւսներն էլ կունենան awaikening-ի/արթնացումի/ պահը:

Յ.Գ. Ժամանակներն անցնում են, հետքերն ու բնաւորութիւնը մնում...

30.03. համավարակի տարին»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։