Հա

Ազգային

04/04/2020 - 11:00

Ոլորտի կառավարումը բակալաւրական փորձաշրջան չէ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

««Միջազգային աւիացիոն կազմակերպութիւնը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական աւիացիայի պետական կոմիտէին, ինչը շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական աւիացիայի եւ, մասնաւորապէս, օդաչուների համար, որոնց պարզապէս կարող են թոյլ չտալ թռչել»,- գրում է 168.am-ը:

Պատկերացնո՞ւմ էք, թէ սա ինչ լուրջ հարւած է մեզ նման փակ /landlocked/, դէպի ծով ելք չունեցող երկրի համար:

Ընդամենը ամիսներ առաջ, ազգային փոխադրողի մասին մտածելու եւ տրանսպորտային, աւիացիոն քաղաքականութիւն մշակելու փոխարէն, «հիանում էինք» մի քանի տասնեակ հազար դոլար ճամփորդութիւնների վրայ մսխած, նոյնքան էլ պարգեւավճար ստացած եւ ընդամենը տարակուսելի, մի քանի անփառունակ չւերթ Հայաստան բերած թիթեռնիկով:

Եւ ո՞ւր է հիմա ՔԱ-ի պետը: Պարզապէս թռաւ առաջին իսկ թեթեւ ցնցումից՝ ապացուցելով երկրում իրականացւող կադրային քաղաքականութեան մերկութիւնը, սեփական քաղաքականութեան չգոյութիւնը, այդպիսի քաղաքականութիւն մշակել-իրականացնելու անունակութիւնը: Եւ, գոնէ ինձ համար, հաստատ, մի դիտարկում եւս՝ այս հողի հետ կապ չունեցող ու նրա ցաւը չկիսող մարդիկ հեռու պիտի լինեն որոշումներ կայացնելուց: Կառավարումը, որոշում կայացնելը, ոլորտային քաղաքականութիւն մշակելը ռոմանտիկ, կարճատեւ տուրիզմ չէ, ոչ էլ՝ բակալաւրական փորձաշրջան:

Ի դէպ, տասը օր առաջ կառավարութեանը ներկայացրած մեր՝ ՀՅԴ փաթեթում, հետեւեալ առաջարկութիւնը կայ.

«Սկսել ազգային փոխադրողի ձեւաւորման աշխատանքներ` օգտւելով ճգնաժամի ընձեռած` քիչ ռեսուրսով շարժակազմ ձեռք բերելու հնարաւորութիւնից: Հրաժարւել առկայ անհեռանկարային եւ երկրի շահերից չբխող քաղաքականութիւնից եւ նախապատրաստւել նոր աւիացիոն քաղաքականութեանը` թէ՛ ներքին, թէ՛ արտաքին կարգաւորման առումով»:

Իհարկէ, վստահ չեմ, որ կը լսէք, կը մտածէք, կը գործադրէք... չէ՞ որ դուք ամէն ինչ գիտէք ու ամէն ինչ ձեզանով է սկսւում...

Ե՞րբ է գալու լրջանալու պահը, դուք պատկերացնո՞ւմ էք իրական մարտահրաւէրները, հակաճգնաժամային կառավարման պատասխանատւութիւնը...

3.04.2020»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։