Հա

Ազգային

04/04/2020 - 14:50

Ամերիկայի Հայ Դատի յաձնախումբը Պոմպէոյին կոչ է արել ՀՀ-ին ԱՄՆ օգնութիւնից 25 միլիոնը վերաբաշխել COVID-19-ի դէմ պայքարի համար

Ամերիկայի Հայ Դատի յաձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպէոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատւած Հայաստանին օգնութեան փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել նոր կորոնավիրուսի դէմ պայքարի համար: 

Ամերիկայի Հայ Դատի յաձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպէոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատւած Հայաստանին օգնութեան փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել նոր կորոնավիրուսի դէմ պայքարի համար: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կայքից:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպէոյին անյապաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատւած Հայաստանին օգնութեան փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել, որպէս ԱՄՆ-ի կողմից աջակցութեան ընդլայնւած ծրագրի մի մաս, COVID-19 համաճարակի դէմ պայքարում անհրաժեշտ բժշկական միջոցներով, սարքաւորումներով եւ պարագաներով, ինչպէս նաեւ ռիսկային ընտանիքներին օգնելու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկւած նամակում յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը շնորհակալութիւն է յայտնել վարչակազմի կողմից նախնական 1.1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օգնութեան յատկացման համար: Նա նաեւ յայտնել է ամերիկահայ համայնքի գնահատանքը պետդեպարտամենտին եւ գործընկեր գործակալութիւններին:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարութիւնը եւ Միջազգային զարգացման գործակալութիւնը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնութիւնը կուղւի Հայաստանում առողջապահութեան ոլորտի բարելաւմանը, մասնաւորապէս լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դէպքերի բացայայտման հնարաւորութիւնների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցութեանն ու մի շարք այլ ոլորտներին:

Առաւել մանրամասն՝ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի կայքում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։