Հա

Ազգային

08/04/2020 - 15:50

Մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ-ի եւ ՆԱՈՒՄ-ի՝ ՀՀ սահմանամերձ համայնքների սոցիալապէս անապահով ընտանիքներին օժանդակելու ծրագիրը. յայտարարութիւն

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները, ՀՅԴ մարզային կառոյցների հետ համատեղ մեկնարկում են Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալապէս անապահով ընտանիքներին անհրաժեշտ օգնութիւն տրամադրելու ծրագիր:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները, ՀՅԴ մարզային կառոյցների հետ համատեղ մեկնարկում են Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալապէս անապահով ընտանիքներին անհրաժեշտ օգնութիւն տրամադրելու ծրագիր:

Այս օրերին Հայաստանի Հանրապետութեան հազարաւոր բնակիչներին է բաժին ընկել ծանրագոյն փորձութիւններին դիմագրաւելու ճակատագիրը: Ճգնաժամը թակել է բոլորիս դռները։ Բազմաթիւ մարդիկ ամէն օր ստիպւած են լուծել օրական հացի, ընտանիքի անդամների համար սնունդ ապահովելու կենսական խնդիրները։ Այս մարդիկ օտարներ չեն՝ նրանք մեր հարազատներն են, բարեկամները, քոյրերն ու եղբայրները, բանւորներն ու զինւորները։ Հայաստանի Հանրապետութեան ճակատագիրը խարսխւած է հէնց այս մարդկանց ճակատագրերին։

Իւրաքանչիւր կազմակերպութեան եւ անհատի պարտքն է գիտակցել այս օրերին հայ հասարակութեան եւ հայկական պետութիւնների առջեւ ծառացած մարտահրաւէրների լրջութիւնը եւ գործուն քայլեր ձեռնարկել, որոնք միտւած են իրավիճակի հանգուցալուծմանը։

Օգնութեան տրամադրման ուղղութեամբ աշխատանքներն արդէն մեկնարկել են: Միջոցառումների մասին առաւել մանրամասն տեղեկութիւններ կը հրապարակւեն առաջիկայում:

 

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւն

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։