Հա

Ազգային

18/04/2020 - 12:15

Ամբոխավարական տրամաբանութեամբ չի կարելի մօտենալ Հայոց եկեղեցուն

ՀՅԴ Եգիպտոսի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Արմէն Մազլումեանը Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ ընդհանրապէս դէմ է քաղաքական հաշիւներ մաքրելուն եւ պատեհապաշտօրէն ուրիշին զրպարտելուն, դատողութիւններին եւ վիրաւորական արտայայտութիւններին, յատկապէս, եթէ դրանք վերաբերում են եկեղեցուն: 

«alikonline.ir» - ՀՅԴ Եգիպտոսի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Արմէն Մազլումեանը Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ ընդհանրապէս դէմ է քաղաքական հաշիւներ մաքրելուն եւ պատեհապաշտօրէն ուրիշին զրպարտելուն, դատողութիւններին եւ վիրաւորական արտայայտութիւններին, յատկապէս, եթէ դրանք վերաբերում են եկեղեցուն: Նա նման դիտարկում արեց`անդրադառնալով այս օրերին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղւած՝ ՀՀ ներկայիս իշխանութիւնների մեղադրանքներին:

«Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին մեր կարեւորագոյն սիւներից մէկն է եւ անընդունելի է ինչ-ինչ հաշիւների համար, առանց փաստերի, նսեմացնելը եւ պախարակելն այն»,- ասաց նա:

Արմեն Մազլումեանի խօսքով` ամբոխավարական տրամաբանութեամբ չի կարելի մօտենալ Հայոց եկեղեցուն: «Նրանք, որոնք սխալ են գործել, երկիր կողոպտել, խնդրեմ, թող հաշիւ տան դատարանում` օրէնքի առջեւ եւ ոչ ընկերային ցանցերում»,- ասաց նա:

Նա մատնանշեց, որ մենք փոքր պետութիւն ենք` կիսապատերազմական իրավիճակում, իսկ երկրի անվտանգութիւնը առաջնահերթութիւն է: «Թոյլատրելի չէ արդարութիւն պահանջել` շրջանցելով օրէնք, դատարան եւ դատաւոր. յետոյ քաոս կը ստեղծւի: Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել օրէնքի գերակայութեամբ, որպէս ժողովրդավարական երկիր, որտեղ բոլորը հաւասար են օրէնքի առջեւ»,- ասաց նա:

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։