Հա

Ազգային

23/04/2020 - 09:30

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը ողջունել է համավարակի բռնկման պայմաններում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին օգնութեան փաթեթի վերաբաշխման հաստատումը

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն յայտարարութիւն է տարածել, որով ողջունել է պաշտօնական հաստատումն առ այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը յանձնարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեանը ուսումնասիրել, թէ ինչպէս կարելի է հարմարեցնել Հայաստանին օգնութեան առկայ փաթեթը հանրապետութեան առաջնահերթ կարիքներին համավարակի բռնկման պայմաններում։

ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը ողջունել է ՀՀ-ին ԱՄՆ-ի կողմից օգնութեան առկայ փաթեթը ճշգրտելու առաջին քայլը:

2020 թւականի ապրիլի 3-ին Րաֆֆի Համբարեանը նամակ էր յղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյին, որում նա կոչ էր անում վերաբաշխել 25 միլիոն դոլարն ԱՄՆ-ի օգնութեան ընդլայնւած ծրագրի շրջանակներում Կոնգրեսի կողմից հաստատւած օգնութեան փաթեթից` կորոնավիորուսի համավարակի դէմ պայքարին օգնելու համար: Պետքարտուղարութեան պատասխանը, որը գրւել է քարտուղար Պոմպէոյի անունից, ստորագրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Նշենք, որ աւելի վաղ Միացեալ Նահանգները 1.7 միլիոն դոլար էին յատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի դէմ պայքարի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։