Հա

Ազգային

24/04/2020 - 18:00

«Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ պահանջատիրութիւնը ՀՅԴ-ի հիմնական օրակարգային հարցերից են». Ի. Սաղաթելեան

Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ պահանջատիրութիւնը շարունակում են մնալ Դաշնակցութեան հիմնական օրակարգային հարցերի առանցքում. այս մասին այսօր Երեւանի Կոմիտասի անւան պանթէոնում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ պահանջատիրութիւնը շարունակում են մնալ Դաշնակցութեան հիմնական օրակարգային հարցերի առանցքում. այս մասին այսօր Երեւանի Կոմիտասի անւան պանթէոնում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: Գրում է Yerkir.am-ը:

Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման օրւայ կապակցութեամբ Ապրիլի 24-ին Կոմիտասի անւան պանթէոնում ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամները ծաղկեպսակ դրեցին Կոմիտասի շիրիմին եւ, ի դէմս նրա, խոնարհւեցին Մեծ Եղեռնի սրբադասւած նահատակների յիշատակի առջեւ: 

Լրագրողների հետ զրոյցում Գերագույն մարմնի ներկայացուցիչն անդրադարձաւ նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դերին ու նշանակութեանը. «Վերջին տարիներին ամենակարեւոր ձեռքբերումներից մէկը նաեւ 2015 թ. ընդունւած հռչակագիրն էր, որը Հայ Դատի լուծման ուղղութեամբ համազգային ուժերը համախմբելու իմաստով շատ կարեւոր փաստաթուղթ է։ Մեր պետութիւնը, կարծում եմ, պէտք է հաւատարիմ մնայ այդ փաստաթղթի տառին եւ ոգուն»,- նշեց Ի. Սաղաթելեանը՝ յաւելելով, որ ՀՅԴ-ն միշտ առաջին շարքերում է եղել եւ շարունակելու է լինել՝ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, վերականգնման եւ պահանջատիրութեան հարցը օրակարգում պահելու գործում։ 

Մեկնաբանելով օրեր առաջ «պահանջատիրութիւն» շեշտադրումը կարգախօսից հանելու փորձերը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց. «Մենք շատ արագ արձագանքեցինք։ Դա մեզ համար անընդունելի, դատապարտելի երեւոյթ է։ Պահանջատիրութիւնը եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը պէտք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, եւ եթէ յայտնւի որեւէ մէկը, որեւէ ինստիտուտ, պաշտօնեայ, որ այս հարցը դնի հարցականի տակ, մենք շատ կտրուկ արձագանքելու ենք: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է, եւ կարծում եմ, հայ ժողովրդի պայքարի հետագայ շարունակականութեան իմաստով կարեւոր գրաւական»։

Ի. Սաղաթելեանը անդրադարձաւ նաեւ Հայ Դատի աշխարհասփիւռ յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքներին՝ փաստելով, որ վերջիններս ամենօրեայ ռեժիմով իրականացնում են հետեւողական աշխատանքներ ինչպէս Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման, այնպէս էլ Արցախի եւ ՀՀ-ի շահերն առաջ տանելու հողի վրայ: 

Ի՞նչ տեսակէտ ունի ՀՅԴ-ն՝ կառավարութեան՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդունւած կարգախօսի հնարաւոր վերանայման մասին յայտարարութիւնների առնչութեամբ՝ հարցին, Ի. Սաղաթելեանը պատասխանեց. «Նայած ինչը ինչով են փոխարինում։ Եթէ հրաժարւելու են պահանջատիրութիւնից եւ տեղը ինչ-որ բառակապակցութիւն տեղադրեն՝ դա անթոյլատրելի է։ Բայց քանի որ չգիտենք, թէ խօսքն ինչի մասին է՝ հիմա մեկնաբանութիւններ չանեմ այդ իմաստով»։  

Եզրափակելով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաեւ յաւելեց, որ քաղաքական կուսակցութիւններին այսօր պէտք է հնարաւորութիւն տային ծաղկեպսակ տեղադրել Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում. «Մենք այսօր այստեղ ենք, քանի որ այդ հնարաւորութիւնից զրկւած են քաղաքական կուսակցութիւնները, եւ միայն պետական պատւիրակութիւններին է այդ հնարաւորութիւնը ընձեռւել։ Մենք գտնում ենք, որ արտակարգ դրութեան կարգը պահելով այսօր պէտք էր քաղաքական կուսակցութիւններին այդ հնարաւորութիւնը տրւեր։ Մենք ունէինք միջոցառումների ծրագիր։ Նաեւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը աւանդական «Ջահերով երթի» խորհուրդը պահելու իմաստով ունէր փոքր ծրագիր, դժբախտաբար պարետատնից արձագանքներ չեն եղել, փորձել ենք կապնւել, սակայն այդ հնարաւորութիւնը չի եղել»։

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/national/item/61075-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId5cebb40531

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։