Հա

Ազգային

27/04/2020 - 10:30

Այնպէս չէ, որ ձեռքի հետ պէտք է որոշենք եւ առաջ անցնենք, քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում. Վահրամ Բալայեանը՝ Արցախի խորհրդարան անցած ուժերի եւ ՀՅԴ-ի հնարաւոր համագործակցութեան մասին

Մեր հանդիպումը, քննարկումներն աւելի շատ հետախուզական բնոյթի են. եղել են հարցադրումներ, պատասխաններ, ճշտումներ երկրի ներքին եւ զարգացումների պատկերացումների հետ կապւած, ո՛չ մենք ենք կոալիցիա մտնել առաջարկել, ո՛չ էլ մեզ են առաջարկել կոալիցիա կազմել: 

«alikonline.ir» - Մեր հանդիպումը, քննարկումներն աւելի շատ հետախուզական բնոյթի են. եղել են հարցադրումներ, պատասխաններ, ճշտումներ երկրի ներքին եւ զարգացումների պատկերացումների հետ կապւած, ո՛չ մենք ենք կոալիցիա մտնել առաջարկել, ո՛չ էլ մեզ են առաջարկել կոալիցիա կազմել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ փոխխօսնակ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով Արցախում ընտրութիւններից յետոյ մեկնարկած քաղաքական կունստլացիաներին եւ նախագահի յաղթած թեկնածու Արայիկ Յարութիւնեանի հետ օրերս ՀՅԴ Արցախի կառոյցի պատասխանատուների հանդիպմանը:

«Աւելի շատ քննարկումները եղել են այն պատկերացումների շուրջ, թէ ինչպէս ենք տեսնում Արցախի զարգացումներն առաջիկայ 5 տարիների ընթացքում: Երկխօսութիւնը եղել Արցախի կայուն եւ անվտանգ զարգացման հարցերի շուրջ: Ամենայն հաւանականութեամբ նման կոնսուլտացիները դեռ կը շարունակւեն, որովհետեւ եղած հարցադրումների շուրջ պէտք է հասականալ ընտրւած նախագահի եւ խորհրադարան անցած ուժերի մտորումները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կոալիցիայի հնարաւոր հեռանակարին, եթէ ընդհանուր մօտեցումներ ձեւաւորւեն առանցքային հարցերի շուրջ, ապա Վահրամ Բալայեանն ասաց.

«Այս պահին չեմ կարող ասել, մենք էլ գրեթէ ամէն օր հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում, այն առաջնահերթութիւնները, մարտահրաւէրները, որոնք ծառացել են երկրի առաջ եւ պէտք է խորութեամբ քննարկենք, նոր որոշում կայացնենք, այնպէս չէ, որ ձեռքի հետ պէտք է որոշենք եւ առաջ անցնենք պատասախանատու որոշում պիտի լինի»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում կան հրապարկումներ, ըստ որի՝ «Ազատ Հայրենիք» կուսակացութիւնը կոալիցիա կարող է կազմել ոչ միայն ՀՅԴ-ի, ԱԺԿ-ի, այլ նաեւ Սամուէլ Բաբայեանի ղեկավարած «Միասնական Հայրենիք» կուսակցութան հետ, որը խորհրդարան անցած պատգամաւորների թւով երկրորդ քաղաքական ուժն է, այդ դէպքում ՀՅԴ-ն պատրաստ կը լինի համագործակցել, Վահրամ Բալայեանն ասաց.

«Մենք առանձին անհատների, անձերի հարց չենք քննարկում, ՀՅԴ-ն իր ողջ գոյութեան ընթացքում ապացուցել է, որ չի մտասեւեռւում մի կէտի վրայ եւ դրա շուրջ ինչ-որ բան որոշում, Արցախում չկան ուժեր, որոնց նկատմամբ մենք ատելութեամբ ենք լցւած, չենք ընդունում, բոլոր ուժերն էլ իրենց տեղն ունեն, բոլորի հետ էլ պէտք է խօսել, քննարկել անկախ նրանից ինչ անձեր են ներկայացնում»,- նկատեց նա:

Վահրամ Բալայեանի խօսքով՝ ՀՅԴ-ի դերակատարութիւնը քաղաքականութեան մէջ չպէտք դիտարկել ընտրութիւնների արդիւնքում ստացած 3 մանդատների թւով:

«ՀՀ-ում էլ ՀՅԴ-ն մանդատներ չունի, բայց դա չի նշանակում, որ նա երկրի կեանքում դերակատարութիւն չունի եւ չի ունենալու: Ուշադիր հետեւեք՝ ասում են այս ինչի, այն ինչի կուսակցութիւնը, բայց ՀՅԴ-ն մարդ-կուսակցութիւն չէ, մեր կուսակցութեան առաքելութեանը այլ է: Մենք պէտք է մտածենք, որ ՀՅԴ-ի հնարաւորութիւնները օգագործենք հայոց պետականութեան համար, միջազգային կառոյցների հնարաւորութիւնները եւ ուժը պէտք է օգտագործենք մեր երկիրը հզօրացնելու համար: Միայն մի փաստ ասեմ՝ 5 տարւայ ընթացքում Արցախ ժամանած արտասահմանեան ազդեցիկ 53 պատւիրակութիւններից 32-ը կազմակերպւել է ՀՅԴ-ի կողմից»,- նկատեց նա:

Վահրամ Բալայեանը շեշտեց, որ քաղաքական ուժերի հետ իրենց հանդիպումներում առաջնային են համարում Արցախեան հարցի շուրջ ձեւաւորւած իրավիճակի եւ տեսլականի ներկայացման խնդիրը:

«Պատերազմի, անվտանգութեան հետ կապւած հարցեր կան: Այն ուժերը, որոնք պատրաստ կը լինեն «Չզիջելով զարգանալու» գաղփարի շուրջ համախմբւելու մենք պատարաստ ենք նրանց հետ աշխատելու: Հիմա Արցախեան հարցի շուրջ վտանգաւոր զարգացումներ ենք տեսնում, պատերազմը ցաւօք սրտի աւարտւած չէ, ամէն օր ընաթանում է մէկ տեղեկատաւական դաշտում, մէկ էլ ռազմադաշտում: Պէտք է զգօն լինենք ուժերը համախմբենք, մնացածը երկրորդական է, Աստւած չանի մի բան լինի, թուրքը չի հարցնելու ով որ կուսակուցութիւնից է, ասելու են հայ է: Պէտք է երկրի միասնականութիւնը պահպանենք, փորձենք յաղթահարել մարտահրաւէրները»,- նկատեց նա:

Վահրամ Բալայեանը նաեւ ընդգծեց, որ իրենց համար անընդունելի են Արցախում եւս հասարակութեան բաժանումներ իրականացնելու փորձերը:

«Դրսից են փորձում հրահրել՝ օգտագործելով նաեւ տեղի այն ուժերին, որոնք չեն ընկալում վտանգները: Փորձում են հասարակութիւնը, պետականութիւնը թուլացնել: Քաղաքական ուժերի խնդիրը պիտի լինի նման գործընթացներ թոյլ չտալը»,- եզրափակեց նա:

 

Հեղինակ Անի Գէորգեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։