Հա

Ազգային

02/05/2020 - 14:15

ՀՅ Դաշնակցութեան հիմումքները

«Դաշնակցութեան ծրագրի հիմը կը կազմեն հայ ժողովրդի ցանկութիւնները եւ այդ ժողովրդի յարատեւումին կապուած բաղձանքները: Ու քանի որ փոփոխական են հայ ժողովրդի ցանկութիւնները, ապա փոփոխական է նաեւ Դաշնակցութեան ծրագիրը: Բայց կան ոչ միայն փոփոխելի, այլ եւ անփոփոխելի արժէքներ: Եւ ինչպէս անփոփխելի են հայ ժողովրդի որոշ ցանկութիւնները, ճիշտ նոյն ձեւով անփոփոխելի են նաեւ Դաշնակցութեան ծրագրների որոշ հիմունքները.- այդ անփոփխելի հիմունքներն են՝

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Ըստ (ՀՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ) գրքոյկի էջ16-17-ի.-

 

«Դաշնակցութեան ծրագրի հիմը կը կազմեն հայ ժողովրդի ցանկութիւնները եւ այդ ժողովրդի յարատեւումին կապուած բաղձանքները: Ու քանի որ փոփոխական են հայ ժողովրդի ցանկութիւնները, ապա փոփոխական է նաեւ Դաշնակցութեան ծրագիրը: Բայց կան ոչ միայն փոփոխելի, այլ եւ անփոփոխելի արժէքներ: Եւ ինչպէս անփոփխելի են հայ ժողովրդի որոշ ցանկութիւնները, ճիշտ նոյն ձեւով անփոփոխելի են նաեւ Դաշնակցութեան ծրագրների որոշ հիմունքները.- այդ անփոփխելի հիմունքներն են՝

1. Հայութեան պահպանումը.

2. Հայաստանը՝ հայութեան.

3. Ոյժ եւ կազմակերպութիւն.

4. Արդար աշխատանք»:

 

Անդրադառնանք իւրաքանչիւրին առանձնաբար.

1- Ազգը, պատմութեան ընթացքին լեզւի, հայրենիքի, տնտեսութեան եւ մշակութային ընդհանրութեամբ ստեղծւած եւ զարգացման բարձրագոյն աստիճանի հասած, մարդկային խումբ է որն իր նպաստն է բերում մարդկային ընդհանուր քաղաքակրթութեան զարգացմանը, ուստի արժանի է պահպանման: Ինչու որեւէ ազգի պէտքէ բռնի օտարացնել եւ կամ ինչու եւ որ օրէնքի համաձայն պիտի հային բռնի թրքացնել կամ ռուսացնել: Թէեւ պատմութեան ընթացքում եղել են ազգեր, որոնք կազմաւորւել, զարգացել, կայունացել եւ անկում են ապրել, բայց դա պատմութեան երկաթեայ օրէնք է եւ տարբերւում է բռնի կերպով ձուլումից, հետեւաբար ազգերը մարդկային արժէքներ են եւ պէտք է պահպանւեն:

2- Հայաստանը այն միջավայրն է որտեղ կազմաւորւել եւ իր զարգացմանն է հասել հայ ժողովուրդը ուստի այն բոլոր պատմական տարածքները, որոնց վրայ ապրել եւ ստեղծագործել է հայը, իր անկապտելի սեփականութիւնն է համարւում, նոյնիսկ այն տարածքները որոնք այսօր հայաթափւած եւ ոչ հայաթաւած են սակայն անիրաւաբար դրւել են օտարների տիրապետութեան ներքոյ, ինչպէս Արեւմտաեան Հայաստանը իր Վիլսնեան սահմամանով, Նախիջեւանը եւ Ջաւախքը նոյնպէս հայապատկան են եւ պիտ վերադարձւեն իր հարազատ տիրոջ՝ հայ ժողովրդին, որովհետեւ այդ վայրերը իր հայ բնակիչութիւնից պարպւել է ոչ թէ բնակիչների կամովին արտագաղթով այլ ցեղասպանութեամբ եւ բռնի հայաթափումով հետեւաբար ըստ միջազգային օրէնքների, մեծ տարբերութիւն գոյութիւն ունի բնակիչների կամաւոր հեռանալու եւ բռնի տեղահանութեամ միջեւ:

3- Կազմակերպութիւնը ինքն ըստ ինքեան, ոյժ է ու կարողութիւն եւ կազմակերպւած աշխատանքը համարւում է յաջողութիւնների ու յաղթանակների գլխաւոր երաշխիք, իսկ թափթւածութիւնը՝ անյաջողութեանց ու պարտութիւնների: Պատմութեան մէջ տեսնում ենք թէ ինչպէս, հայոց բազմահազարանոց բանակը ծունկի է գալիս Լուկուլոսի փոքրաթիւ բայց աւելի լաւ կազմակերպւած լեգեոնների առջեւ: Որեւէ երկիր կամ հաւաքականութիւն պարտաւոր է իր քաղաքացիների ու անդամների բարօրութեան եւ ապահովութեան համար ունենալ զանազան բնագաւառներին պատկանող կազմակերպւած կառոյցներ, որոնք ապահով պարիսպի նման պաշտպանելու են հարեւանների հաւանական յարձակումների դիմաց իսկ եթէ պարիսպը խարխլւած լինի հարեւանի ախորժակը պիտի գրգռւի նորանոր ոտնձգումներ կատարելու, «Պարիսպդ եթէ ամուր եղաւ ու շներդ զարթուն, նա քեզ հարեւան է մնալու, ոչ չար, ոչ բարի, հարեւան» (Հրանտ Մատթէոսեան):

4- Նկատի ունենալով որ արդար աշխատանքն ունի քաղաքական եւ տնտեսական պահանջներ ուստի ՀՅ Դաշնակցութիւնը իր ազգային, ազատագրական ու քաղաքական պայքարին զուգընթաց, մղել է նաեւ հայ ժողովրդի բարեկեցութեան համար, տնտեսական զանազան ձեւերի պայքարներ, ինչպէս օրինակ, սկզբնական շրջանում հայ ժողովրդի տնտեսական կացութեան բարելաւման համար նա պայքար է մղել տնտեսապէս անհաւասար կարգեր ունեցող այն երկրներում ու բնակավայրերում որտեղ հայութիւն է ապրել ապա ՀՀ-ի ստեղծումով նա այդ պայքարը բնակավայրում մղելուց բացի, կենտրոնացրել է նաեւ հայրենիքում եւ ՀՀ-ի խորհրդարանում մշակել է աշխատաւորներին ի նպաստ մի շարք կարեւոր օրինագծեր: Ներկայիս ՀՅԴ-ն ըստ իր ծրագրի, համոզւած է որ արդար աշխատանքի իրականացումը թէ հայրենիքում եւ թէ այլուր, իրականանալու է միայն, ընկերվար ու ժողովրդավար կարգերի հաստատումով:

130 տարի առաջ Դաշնակցութեան կողմից ձեւաւորւած այս անփոփոխ հիմունքները, այսօր էլ այժմէական են, որոհետեւ.-

Դեռեւս հայ ժողովրդի աւելի քան երկու երրորդը ապրում է հայրենիքից դուրս, մի քանի տասնեակ երկրներում, օտար մշակոյթների ազդեցութեան ներքոյ եւ դէմ դիմաց է կանգնած անխուսափելի ձուլման հրամայականի առջեւ, անհրաժեշտ է հայապահպանման ծրագրերով պահպանել սփիւռքի հայութեանը, մինչեւ հայրենիք վերադարձը, թէկուզ իր մէկ չնչին մասով նոյնիսկ:

Պատմական Հայաստանի 10-րդ նահանգ համարւող Արցախը որ անիրաւաբար Հայաստանից պոկւել եւ դրւել էր ադրբեջանի ենթակայութեան ներքոյ, արցախցիների եւ մեր ժողովրդի աննահանջ պայքարի շնորհիւ ազատագրւեց Ադրբեջանի անարգ լծից եւ իր ազատ կամքով ստեղծեց Արցախի Հանրապետութիւնը, անհրաժեշտ է համազգային պայքար մղել Արցախի անկախութեան միջազգային ճանաչման համար, ընդհուպ մինչեւ Հայաստանին միանալը, որը պիտի հանդիսանայ Միացեալ Հայսատանի ստեղծման նախաքայլը:

Հայաստանը արեւելքից ու արեւմուտքից, ընկած է երկու անհաշտ ու թշնամի պետութիւների միջեւ, որոնք իրենց ամենօրեայ սպառնալիքներով, հրազէնային եւ համացանցային յարձակումներով թէ հայ անմեղ բնակչութեան մահւան պատճառ են դառնում եւ թէ իրենց սուտ ու պատիր յերիւրանքներով փորձում են հայ ժողովրդին, յաչս միջազգային հանրութեան ցեղասպան եւ ագրեսոր ներկայացնել եւ վերջապէս Հայաստանի հետ անօրինաբար իրենց սահմանների փակումով, տնտեսապէս վնաս են հասցնում հայութեանը, հետեւաբար թշնամու այդ բոլոր սադրանքներին եւ ուժի ցուցադրումներին, դիմակայելու համար, անհրաժեշտ է լինել աւելի ուժեղ ու աւելի կազմակերպւած:

 

Նոր-Ջուղա

1.5.2020 թ.

Յարակից լուրեր

  • Օրւայ հրամայականն է՝ առաջնորդւել նրանց կերտած արժէքներով. ՀՅԴ-ն նշում է Մայիսի 28-ը
    Օրւայ հրամայականն է՝ առաջնորդւել նրանց կերտած արժէքներով. ՀՅԴ-ն նշում է Մայիսի 28-ը

    1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում «իրեն յայտարարեց Անդրկովկասի հայկական գաւառների գերագոյն եւ միակ իշխանութիւն»: Արեւելեան Հայաստանի վերջին կտորների վրայ ապրող հայութեանը ոչնչացնելու եւ, դրանով իսկ, հայոց քաղաքակրթութիւնը սեփական հայրենիքում բնաջնջելու եկած թուրքական կանոնաւոր բանակին յետ մղելով, հայ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցաւ հայրենիքի մի փոքրիկ բեկորի վրայ ստեղծելու պետականութիւն:

  • «Գանդի»-ի արձան. Երեւանի աւագանու որոշում
    «Գանդի»-ի արձան. Երեւանի աւագանու որոշում

    Մամուլից զարմանքով տեղեկացայ որ քաղաքամայր Երեւանի աւագանին, որոշել է Գանդիի արձանը կանգնեցնել Երեւանում: Ինչ հոյակապ որոշում, կարծես թէ արդէն Երեւանում ամեն ինչ տեղը տեղին կարգաւորւած, յստակեցւած ու վերջացած է եւ ոչ մի ցաւ ու դարդ չունենք եւ վճռահատւած է ամեն ինչ եւ պակաս որեւէ բան չունենք, պակասը միայն Գանդիի արձանն էր որ այն էլ մեր աւագանու ժրաջան գործունէութեան շնորհիւ արդէն ընթացքի մէջ է դրւել եւ շուտով իրականանալու է:

  • Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պատնէշի վրայ է
    Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պատնէշի վրայ է

    Տեսակապով «Երկիրն այսօր»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ։

  • Հանդուրժողականութիւն
    Հանդուրժողականութիւն

    Հանդուրժողականութիւնը բարոյական յատկութիւն է որ բնորոշում է վերաբերմունքը այլ մարդկանց համոզմունքների, հաւատալիքների ու սովորութիւնների հանդէպ եւ հանդուրժում է այլոց կողմից կատարւած քննադատութիւնները եւ ձգտում է առանց ճնշման ծայրայեղ մեթոդներ կիրառելու, պարզաբանման ու երկխօսութեան միջոցով, հասնել զանազան տեսակէտներ ունեցողների հետ փոխըմբռնման եւ փոխյարաբերութեան որն եւ համարւում է լայնախոհութիւն:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 5-րդ համարը: Մայիսեան այս թիւը գլխաւորաբար անդրադարձ է այս ամսին հայութեան ունեցած յաղթական եւ հպարտալի ձեռքբերումներին: Պաշտօնաթերթի լուսաբանութեան առանցքում են յատկապէս 1918 թւականին անկախութեան նւաճման իրադարձութիւններն ու դրանց հերոսները, ինչպէս եւ Շուշիի ազատագրումը, որպէս Արցախի անկախացման ճանապարհի շրջադարձային հանգրւան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։