Հա

Ազգային

03/05/2020 - 11:30

Համավարակի ընթացքում միլիարդատէրերը 238 մլրդ դոլարով հարստացել են

Կորոնավիրուսի համավարակի 23 օրերի ընթացքում միլիարդատէրերը 238 մլրդ դոլար են աշխատել՝ ի յաւելումն իրենց ունեցւածքի, Քաղաքական հետազօտութիւնների ինստիտուտի զեկոյցի տւեալներն է փոխանցում Fox News-ը։

«alikonline.ir» - Կորոնավիրուսի համավարակի 23 օրերի ընթացքում միլիարդատէրերը 238 մլրդ դոլար են աշխատել՝ ի յաւելումն իրենց ունեցւածքի, Քաղաքական հետազօտութիւնների ինստիտուտի զեկոյցի տւեալներն է փոխանցում Fox News-ը։

Նշւում է, որ երկրագնդի ամենահարուստ մարդկանց ունեցւածքը աճել է մարտի 18-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատւածում, երբ 22 միլիոն ամերիկացիներ համավարակի պատճառով զրկւել են աշխատանքից։

Ընդ որում, մանաւորապէս, ութ միլիարդատէրերից իւրաքանչիւրը աշխատել է աւելի քան 1 մլրդ դոլար։ Խօսքը Ջէֆ Բեզոսի, Իլոն Մասկի, Մաքքենզի Բեզոսի, Էրիկ Եուանի, Սթիւ Բոլմէրի, Ջոն Ալբերտօ Սոբրատոյի, Ջոշուա Հարիսի եւ Ռոկօ Կոմիսսոյի մասին է։

Հետազօտութեան մէջ ասւում է, որ ամէնից շատ աշխատել է Բեզոսը, մասնաւորապէս, Amazon Prime առաքման ծառայութեան աշխատանքի շնորհիւ, որը հանրայայտ է կարանտինը պահպանող բնակչութեան շրջանում։

Amazon-ի տիրոջ կարողութիւնը մեծացել է աւելի քան 25 մլրդ դոլարով՝ յունւարի 1-ից, եւ 12 մլրդ դոլարով՝ փետրւարի 1-ից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։