Հա

Ազգային

04/05/2020 - 13:00

Հերթական կանգառը՝ Բերդի շրջան. ՀՅԴ սոցիալական աջակցութեան ծրագիրը շարունակւում է

Կորոնավիրուսի համավարակի դէմ պայքարին ուղղւած միջոցառումների շարքում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական, «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնների եւ ՀՅԴ Հայաստանի մարզային կառոյցների կողմից շարունակւում է սոցիալական աջակցութեան ծրագիրը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի համավարակի դէմ պայքարին ուղղւած միջոցառումների շարքում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական, «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնների եւ ՀՅԴ Հայաստանի մարզային կառոյցների կողմից շարունակւում է սոցիալական աջակցութեան ծրագիրը, որի շրջանակներում մայիսի 3-ին Տաւուշի մարզի Բերդի շրջանի սահմանապահ մի շարք գիւղերի ընտանիքների տրամադրւեցին մեծաքանակ պարենամթերք, մաքրման, ախտահանիչ եւ այլ պարագաներ: Հաղորդում է Yerkir.am-ը:

Ծրագիրն իրականացւում է փուլային եղանակով եւ շարունակւելու է ՀՀ այլ մարզերում եւ շրջաններում։

ՀՅԴ միութիւններն ու կառոյցներն իրենց շնորհակալութիւնն են յայտնում բոլոր բարերարներին, այդ թւում՝ ԱՄՆ-ի Նոր Ջուղայի «Զարթօնք» միութեանը, հայրենիքում ապրող հայրենակիցներին դժւարին այս օրերին օժանդակութեան ձեռք մեկնելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։