Հա

Ազգային

05/05/2020 - 13:40

«Թուրքիան իր մեծ բարեկամի՝ Գանդիի պատւին հրատարակեց նամականիշ». Հ. Ալւրցեան

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն Հայկազուն Ալւրցեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն Հայկազուն Ալւրցեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«2019 թւականին Թուրքիան Օսմանեան կայսրութիւնը վերականգնելու ճանապարհին յայտւել էր ծանրագոյն ռազմաքաղաքական պայմաններում։ Եւ պատահական չէ, որ նա վերյիշեց իր կայսերապետական նկրտումների մեծ համակիր եւ խրախուսող Գանդիին, ով, առանց ամաչելու եւ լկտիաբար Ցեղասպանութիւնից մի կերպ փրկւած եւ հայոց մի կտոր հողի վրայ պետականութիւնը վերականգնած մի բուռ հայութեան փրկութեան կղզի Հայաստանը ցանկանում էր տեսնել Թուրքիայի կազմում, այսինքն՝ տեսնել հայ ժողովրդի իսպառ ոչնչացումը։ Ահա այդ «մարդասէր, ազատասէր եւ մեծ ուսուցչի» խօսքերը․ «ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԷՊ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ ՊԷՏՔ Է ՈՒՆԵՆԱՅ՝ ՎԵՐԱԳՐԱՒԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։

Եւ Թուրքիան, որ վերջին 100 տարում ապրում է այդ երազով, իր մեծ բարեկամի պատւին հրատարակեց նամականիշ...»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։