Հա

Ազգային

06/05/2020 - 10:15

«Դուք Գանդիի կեանքն ուսումնասիրե՞լ էք։ Ամօ'թ է։ Դուք ո՞ր երկրի ղեկավարներն էք». Դաւիթ Վանեան

Քաղաքագէտ Դաւիթ Վանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Դաւիթ Վանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Նայում եմ․

Ռուսական հեռուստատեսութեամբ ամբողջ օրը հաղորդումներ ու գեղարւեստական ֆիլմեր են իրենց տարած յաղթանակների մասին։ 75 տարի անց, նոյն նւիրւածութեամբ ու աւիւնով, ինչպէս խորհրդային տարիներին, ռուսական պետութիւնը ֆինանսաւորում է նորանոր ֆիլմերի ու միջոցառումների գործարկումը այն մասին, որ իրենք, հէնց իրենք են յաղթել ֆաշիզմն ու փրկել Երկիր մոլորակը։
Սա դաստիարակութիւն է։

Անընդհատ յաղթանակներով սնւած սերունդներին երբեք յաղթել հնարաւոր չէ, եւ ես վստահ եմ, որ այդպիսի դաստիարակութեան արդիւնքում է, որ մենք յաղթեցինք Արցախեան Ազատամարտում։

Իսկ ի՞նչ ենք անում մենք, մեր պետութիւնը։ Եղեռնը տօնակատարութիւն անւանած, ռազմահայրենասիրական դաստիարակութիւնը մի կողմ դրած, անդէմ, անհայրենիք, անսեռ, անապագայ երկիր ենք կառուցում։

Աշխարհի որ ծայրում էլ լինես, ռուս զբօսաշրջիկն իրեն կացութեան տէր է զգում, իր դրոշը կախում պատուհանից, իր կամքը պարտադրում ուրիշներին։ իսկ դուք տեսե՞լ էք վախն աչքերում՝ ռուսաստանի փողոցները չափչփող, ոստիկաններից վաախւորած հայ տղամարդկանց։ Ես շատ եմ տեսել, ու մտածել, որ պատճառը մէկն․ Հայ քաղաքացու թիկունքում ուժեղ պետութիւն ու միակամ հասարակութիւն չկայ։

Արցախեան պատերազմն ու Ապրիլեան քառօրեան իսկական պատճառներ ու առիթներ են, որ մենք հպարտ սերունդ դաստիարակենք, իսկ մենք ազատագրւած տարածքներ ենք սակարկում, այն էլ, այդ մասին իմանում ենք Լաւրովից։

Բռաւօ Լաւրով, որ մեզ տեղեակ ես պահում, թէ ի՞նչ է կատարւում մեր հերոսների արեամբ ազատագրւած մեր հայրենիքի շուրջ։

Այսօրւայ դէպքը, երբ երիտասարդ հայրը իր զաւակներին ու իրեն նետել է պատուհանից՝ մեր բարոյահոգեբանական վիճակի, մեր յուզական ինքնամփոփւածութեան ու անապագայ ճակատագրականութեան ախտանիշն է։ Մի բան կորցրել ենք, մի բան կոտրւել է մեր մէջ, երբ այսպիսի դէպքեր են լինում, երբ հայ մարդը մորթում է հային ու նրա արեամբ յագենում, երբ ամէն օր թոյն ու լուտանք են թափում հեռուստատեսութիւնից՝ ոչ թէ թուրքերը, այլ մեր ղեկավարները՝ մեր վրայ ու իրար վրայ։

Հիմա էլ Գանդին։

Սա էր պակաս։ ՀՀ հիմնադիր, գրեթէ սուրբ մարդու՝ Արամ Մանուկեանի արձանը մինչեւ տեղադրեցինք, մերը մեզ հասաւ։ Թեհլիրեանինը դրէք։ Մարդ էք։ Դուք Գանդիի կեանքը ուսումնասիրե՞լ էք։ Նա Երեւանում լինելու իրաւունքն անգամ չունի։ Ամօ՛թ է։ Չէք վախենում Աստծուց։ Դուք ո՞ր երկրի ղեկավարներն էք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։