Հա

Ազգային

08/05/2020 - 12:20

ՀՅԴ ՀԳՄ շնորհաւորական ուղերձը Շուշիի ազատագրման 28-ամեակի առթիւ

1992 թ. մայիսի 8-ից 9-ը հայկական մարտական ուժերի ռազմական եզակի գործողութեան արդիւնքում ազատագրւեց Շուշին՝ դառնալով Արցախեան ազատամարտի բեկումնային եւ անշրջելի հանգրւանը: Շուշին հայ ժողովրդի հաւաքական երազանքների, ազատագրական պայքարի եւ քաղաքական արժանապատւութեան պսակն էր, Հայոց անկախ պետականութեան կերտման ճանապարհին վաւերական արժէք: 

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Մեր յաղթանակն արդիւնքն էր հայ ժողովրդի հաւաքական նւիրումի, ռազմական տաղանդի եւ պայմանաւորւած էր պատմական արդարութիւնը վերականգնելու, հայ ժողովրդի քաղաքական իրաւունքներն իրացնելու աներեր կամքով:

Շուշիի յաղթանակով ծնւեց Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակը, որը շարունակում է լինել ազատ եւ անկախ Արցախի անվտանգութեան երաշխաւորը:

Մեր ազատագրական պայքարի խորհրդանիշ Շուշին այսօր, աւելի քան երբեք, հաստատում է այն ճշմարտութիւնը, որ մեր վերջնական յաղթանակը կոփւում է միայն համազգային միասնականութեամբ, զարգացող եւ կայուն պետականութեամբ: 

Արցախեան ազատամարտով, հազարաւոր հայորդիների արեամբ նւաճւած Արցախի Հանրապետութեան անկախութիւնն անշրջելի է: Այն Արցախի, առհասարակ, հայ ժողովրդի անվտանգութեան եւ զարգացման գրաւականն է ու երաշխաւորը: Արցախի ժողովուրդն իրացրել է իր քաղաքական կամքն ու ինքնորոշման իրաւունքը, որը ենթակայ չէ ո՛չ սակարկումների, ո՛չ զիջումների: Սա՛ է հզօր, արդար եւ միացեալ Հայաստան կերտելու ՀՅԴ տեսլականը:

Հայրենիքի ազատագրութեան մարտերում զոհւած քաջորդիներ, մեր խոնարհումը ՁԵԶ: 

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Շնորհաւորում ենք Շուշիի ազատագրման 28-ամեակի եւ Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի կազմաւորման առթիւ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին, 

Մայիս 8, 2020 թ. 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։