Հա

Ազգային

09/05/2020 - 10:40

«Սա է իշխանութեան դէմքը, այս մթնոլորտի պատասխանատուն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինեանն է». Իշխան Սաղաթելեանը՝ ԱԺ-ի ծեծկռտուքի մասին

Դատապարտելի է, երբ ընդդիմադիր խմբակցութիւններից մէկի ղեկավարի քաղաքական ելոյթին ԱԺ-ում կարող են նման կերպ արձագանքել ու յարձակւել նրա վրայ, ցաւօք, սա է իշխանութեան դէմքն ու պատկերը, այս երեւութն անընդունելի ու դատապարտելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«alikonline.ir» - Դատապարտելի է, երբ ընդդիմադիր խմբակցութիւններից մէկի ղեկավարի քաղաքական ելոյթին ԱԺ-ում կարող են նման կերպ արձագանքել ու յարձակւել նրա վրայ, ցաւօք, սա է իշխանութեան դէմքն ու պատկերը, այս երեւութն անընդունելի ու դատապարտելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Դիտարկմանը՝ տեղի ունեցածը ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանը, «Իմ քայլը» խմբացութեան ղեկավար Լիլիթ Մակունցը շտապեցին յայտարարել, որ սադրանք է իշխող թիմի հանդէպ, այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ԱԺ ամբիոնից իր եզրափակիչ ելոյթում յայտարարեց, որ դա քստմնելի սադրանք է, եւ որ իրենց ուզում են դարձնել «պադեզդներում ծեծողներ», ուզում են հաւասարեցնել քիլերների, Սաղաթելեանն ընդգծեց, որ ՀՀ ցանկացած գիտակից քաղաքացի պարզ տեսնում է, թէ ինչ է կատարւում:

«Ստացւում է՝ իշխանութիւնն ամէն անգամ կարող է ինչ բառապաշար ցանկանայ օգտագործել, իշխանութեան ներկայացուցիչներն էլ կարող են ինչ ելոյթներով ուզել հանդէս գալ, բայց երբ որեւէ մէկը կը փորձի հակադարձել իրենց կամ այլ կարծիք յայտնել, դա կորակեն որպէս սադրանք ու ձեռքներին ազատութիւն կտա՞ն»,- ասաց նա:

«Ընդհանրապէս, ծիծաղելի է, երբ իշխող մեծամասնութիւնը փորձում է իրեն զոհի կարգավիճակում ներկայացնել: Իրենք պէտք է հասկանան, որ այս ամէնն իրենց ստեղծածն է, այս մթնոլորտը, այս իրավիճակի պատասխանատուն իրենք են ու անձամբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Այս ամէն ինչը ստեղծւել է քայլ-քայլ, իրենց խօսքերի, ելոյթների, գործողութիւնների արդիւնքում մեր երկրում ստեղծել են մի իրավիճակ, որ նման դէպքերը դարձել են առօրեական, սովորական»,- շեշտեց Իշխան Սաղաթելեանը:

Անդրադառնալով վարչապետի այն մեղադրանքին, որ Էդմոն Մարուքեանը չպէտք է թողներ ամբիոնը, և գուցէ Սասուն Միքայէլեանը դուրս էր ուզում գնալ, Սաղաթելեանն ասաց. «Ստացւում է՝ եթէ մարդն ամբիոնից իջել է, պէտք է ծեծե՞ն: Դա ի՞նչ արդարացում է, ի՞նչ վերաբերմունք է: Վարչապետն ի՞նչ ասաց, յայտարարեց՝ դատապարտում է երեւոյթը, բայց դրան զուգահեռ մի քանի անգամ բռնութեան կոչ արեց, յայտարարեց. «Պադեզդներում ձեզ ասֆալտին կը պառկացնենք»: Այսինքն՝ նոյն իր որճով իր գիծը շարունակում է: Նա, ըստ էութեան, չդատապարտեց այդ ամէն ինչը, կամ դատապարտելուն զուգահեռ բռնութեան կոչեր հնչեցրեց երկրի թիւ մէկ քաղաքական ամբիոնից՝ Ազգային ժողովից»:

Բանախօսը նշեց, որ ընդհանրապէս այլեւս կասկածի տակ է դրւում այս խորհրդարանի գոյութեան նպատակայարմարութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։