Հա

Ազգային

10/05/2020 - 11:50

Մեր դիրքորոշումը կը յայտնենք իշխանութիւնների ծրագրերի յստակեցումից յետոյ

Hraparak.am-ի հարցազրոյցը Արցախի Հանրապետութեան ԱԺ փոխխօսնակ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի հետ։

«alikonline.ir» - Hraparak.am-ի հարցազրոյցը Արցախի Հանրապետութեան ԱԺ փոխխօսնակ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի հետ։

 

- Պարոն Բալայեան, ի՞նչ փուլում են Արցախի ընտրւած նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ քաղաքական կոնսուլտացիաները, մասնակցելո՞ւ էք ազգային համաձայնութեան կառավարութեան ձեւաւորմանը, թէ՞ դիրքաւորւելու էք ընդդիմադիր դաշտում։

- Առայժմ այդ ամէնը խօսակցութիւնների, քննարկումների մակարդակում է, կոնկրետ ոչ մի բան չկայ։

 

- Բայց հանդիպումներ եղել են, չէ՞։

- Այո, մի քանի անգամ հանդիպումներ, քննարկումներ ենք ունեցել, բայց ընդհանրացւած դիրքորոշում դեռ չունենք։

 

- Իսկ ի՞նչն է խանգարում նման որոշում կայացնելուն։

- Դէ, օրինակ՝ ինչ ծրագրեր պէտք է իրականացւի, համագործակցութիւնն ինչ ուժերի միջեւ պէտք է տեղի ունենայ, ինչ թիմ պէտք է աշխատի, առաջիկայ հինգ տարիներին մօտեցումներն ինչպէս պէտք է համադրւեն եւ այլն։ Այս ամէնի յստակեցումից յետոյ մենք կը կարողանանք մեր մօտեցումները յայտնել։

 

- Օրինակ ո՞րն է ձեր տեսլականը, ի՞նչ նախապայմաններ ունէք, կամ ինչպէ՞ս էք պատկերացնում համագործակցութիւնը, որ դէպքում կը համագործակցէք, որ դէպքում՝ ոչ։

- Երբ չկայ որեւէ արդիւնք, չեմ կարող ասել։ Կը լինի արդիւնք, դրա մասին կը յայտարարենք։

 

- Նկատի ունեմ՝ ո՞ր հարցերն են Դաշնակցութեան համար սկզբունքային, որպէսզի համագործակցութիւնը կեանքի կոչւի։

- Արցախի կարգաւորման հետ կապւած, Սահմանադրութեան փոփոխութիւնների, անվտանգութեան, նմանատիպ հարցերի շուրջ... Պէտք է լինի մի թիմ, որը կարողանայ այս հարցերի իրականացումն ապահովել։

 

- Իսկ պորտֆելների հարցը էական նշանակութիւն ունի՞։

- Պատկերացրէք, որ ոչ, խնդիրն այն է, թէ դու ինչ չափով ես կարողանալու ազդեցութիւն ունենալ քաղաքական զարգացումների վրայ։

 

- Իսկ հնարաւո՞ր է ընդդիմադիր դաշտում դիրքաւորւէք՝ Աշոտ Ղուլեանի եւ Վիտալի Բալասանեանի հետ դաշինքով։

- Չի բացառւում, խնդիրն այն է, որ բոլոր կողմերի հետ էլ բանակցում ենք, հանդիպումներ ենք ունենում տարբեր կողմերի հետ, մօտեցումներ ճշտում, պէտք է պատկերը յստակ լինի, որպէսզի մենք էլ կարողանանք որոշում կայացնենք։ Շուտով կը կայացնենք։

 

- Ի դէպ, խօսակցութիւններ կային, որ Ղուլեանի եւ Վիտալի Բալասանեանի հետ ի պաշտպանութիւն Ռոբերտ Քոչարեանի ակցիա էք նախաձեռնել։

- Ես նման բան առաջին անգամ եմ լսում։

Լուսինէ Շահվերդեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։