Հա

Ազգային

10/05/2020 - 14:10

Ջահրոմի. «Բջջային հեռախօսների ներմուծման ծաւալների նւազումը հնարաւոր է պայմանաւորւած լինի կորոնավիրուսի հետեւանքներով»

Իրանի կապի, բարձր տեխնոլոգիաների եւ հաղորդակցութեան նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Իրանում բջջային հեռախօսների ներմուծման ծաւալների նւազմանը:

«alikonline.ir» - Իրանի կապի, բարձր տեխնոլոգիաների եւ հաղորդակցութեան նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Իրանում բջջային հեռախօսների ներմուծման ծաւալների նւազմանը:

Նա իր գրառման մէջ նշել է, որ ներմուծման ծաւալների նւազումն հնարաւոր է, որ պայմանաւորւած լինի կորոնավիրուսի հետեւանքներով՝ բջջային հեռախօսներ մատակարարող երկների, այդ թւում՝ Հարաւային Կորէա, Չինաստան, եւ մի շարք այլ երկրների բջջային հեռախօսների արտադրման գործարանների աշխատանքների դադարեցմամաբ:

Նախարար Ջահրոմին յաւելել է, որ հարցը կը քննարկի Առեւտրի նախարարութեան հետ:

Նա նաեւ նշել է, որ բջջային հեռախօսների ներմուծան վերջին վիճակագրական տւեալները փաստում են, որ Իրան է ներմուծւել շուրջ 1 միլիոն 400 հազար բջջային հեռախօս, սակայն դրանք դեռեւս չեն ակտիւացել:

Նախարար Ջահրոմիի կարծիքով՝ բջջային հեռախօսների չակտիւացումը հնարաւոր է պայմանաւորւած լինի գոյքի ապօրինի պահեստաւորման հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։