Հա

Ազգային

11/05/2020 - 11:10

Հանդուրժողականութիւն

Հանդուրժողականութիւնը բարոյական յատկութիւն է որ բնորոշում է վերաբերմունքը այլ մարդկանց համոզմունքների, հաւատալիքների ու սովորութիւնների հանդէպ եւ հանդուրժում է այլոց կողմից կատարւած քննադատութիւնները եւ ձգտում է առանց ճնշման ծայրայեղ մեթոդներ կիրառելու, պարզաբանման ու երկխօսութեան միջոցով, հասնել զանազան տեսակէտներ ունեցողների հետ փոխըմբռնման եւ փոխյարաբերութեան որն եւ համարւում է լայնախոհութիւն:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

ՀՀ Ազգային Ժողովում պատահած ցաւալի միջադէպի առիթով:

 

Հանդուրժողականութիւնը բարոյական յատկութիւն է որ բնորոշում է վերաբերմունքը այլ մարդկանց համոզմունքների, հաւատալիքների ու սովորութիւնների հանդէպ եւ հանդուրժում է այլոց կողմից կատարւած քննադատութիւնները եւ ձգտում է առանց ճնշման ծայրայեղ մեթոդներ կիրառելու, պարզաբանման ու երկխօսութեան միջոցով, հասնել զանազան տեսակէտներ ունեցողների հետ փոխըմբռնման եւ փոխյարաբերութեան որն եւ համարւում է լայնախոհութիւն:

Անհանդուրժողականութիւնը ճիշտ հակառակը, համարւում է անբարոյ եւ նեղմիտ յատկութիւն որ բախւում է մարդկանց համոզմունքների, հաւատալիքների ու սովորոթիւնների հետ եւ արհամարում է նրանց տեսակէտները, թշնամական ընթացք է կիրառում որեւէ քննադատութեան նկատմամբ եւ ծայրայեղ մեթոդներ կիրառելով չի կամենում, երկխօսութեան ու պարզաբանման միջոցով հասնել փոխըմբռնման եւ փոխյարաբերութեան:

Դժբախտաբար այսօր մեր իշխանւորների մօտ արմատացած է այս նեղմիտ անհանդուրժողականութիւնը որի արդիւնքում ականատես ենք լինում Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին, ժողովրդին սեւի ու սպիտակի բաժանումին, մարդկանց գետնին «պառկեցնելուն», ժողովրդի մէջ երկպառակութիւն առաջացնելուն որոնք բոլորն էլ բացի մեր դարաւոր թշնամիներին հրճւանք պատճառելուց, միջազգային հանրային կարծիքի մօտ ձեւաւորւում է ոչ նպաստաւոր կարծիք մեր ժողովրդի մասին:

Այսօր աւելի քան երբէք մեր ժողովուրդը, իր դէմ ծառացած բազում մարտահրաւէրներին դիմագրաւելու համար կարիք ունի միասնականութեան, յուսամ մեր «թաւշեայ յեղափոխականները» գիտակցելով մեր ժողովրդի համար ստեղծւած քաղաքական ծանրակշիռ պահը, վասն անքակտելի միասնականութեան, հանդուրժողականութիւն կիրառելով, կը ստեղծեն միասնական կուռ ճակատ, որն պիտի լինի երաշխիքն, հայ ժողովրդի յետագայ յաղթանակների համար:

 

Նոր Ջուղա

10.5.2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։