Հա

Ազգային

12/05/2020 - 15:00

«Այս աբսուրդի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն է, բայց արդեօ՞ք թոյլ կը տան դա». Բ. Եսայեան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Ի վերջոյ, ինչքա՞ն է այս աբսուրդը շարունակւելու եւ ո՞րն է ելքը։

Իշխանութեան վարկանիշը կատաստրոֆիկ անկում է ապրում եւ դա ակնյայտ է նոյնիսկ իրենց՝ իմքայլականների համար։ Մթնոլորտը փոխելուն չեն օգնում նոյնիսկ ֆբ-ում ֆէյքերի ու ռուսաստաններում, լոսերում նստած՝ նախորդ ռեժիմների կողմից «իրականացւած հալածանքների» մասին խօսող, իսկ իրականում Հայաստանից իրենց փախուստն արդարացնել փորձող, օտար տաքուկ ու ապահով ափերում ծւարած «հայրենասէրների» հիացական քոմենթներն ու լայքերը։ Նիկոլն ու իր թիմի անդամներն առերեսւում են 20, իսկ վերջին 2 տարում առաւել ինտենսիւութեամբ իրենց ցանած ատելութեան, սպառնալիքների իւ բռնութեան սերմերի՝ այսօր իրենց դէմ ուղղւող պտուղներին։ Պատմութեան ու հասարակական յարաբերութիւնների զարգացման տրամաբանութեանը քիչ թէ շատ ծանօթ մարդիկ վաղուց կանխատեսում էին այս իրավիճակը։

Բայց կուզէի անդրադառնալ դէպքերի զարգացման հնարաւոր մի սցենարի, որը թոյլ կը տայ դուրս գալ ներկայ փակուղուց Հայաստանի, Արցախի համար նւազագոյն կորուստներով, եւ որը Նիկոլի ու իր թիմի համար կարող է դառնալ արժանապատիւ ու ապահով նահանջի ճանապարհ։

Եթէ վարչապետը, ի տարբերութիւն լտպ-ի 95-96-ի եւ Սերժ Սարգսեանի 2017-18 թւերի, չի կորցրել իրականութեան զգացումը, եթէ դեռեւս ի վիճակի է սթափ գնահատել իրավիճակն ու հաւասարակշիռ որոշում կայացնել, ուղղակի պարտաւոր է հասկանալ, որ «յետյեղափոխական էյֆորիայի» պայմաններում անցկացւած ընտրութիւնների արդիւնքում, որեւէ երկրում, առաւել եւս Հայաստանում, ձեւաւորւած իշխանութեան օէնսդիր եւ գործադիր ճիւղերը չեն կարող երկար գոյատեւել, ներկայացնել ու արդարացնել ցնցում ապրած հասարակութիւնների տարաբնոյթ շերտերի, յաճախ իրար հակասող ակնկալիքներն ու ղահերը։ Հասարակութեան չափազանցւած սպասելիքների չարդարացման, դրա հետեւանքով առաջացող հիասթափութեան ու նաեւ անթաքոյց ատելութեան՝ յեղափոխութեան առաջնորդի դէմ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՕՐԷՆ (սա օրէնք է, որը բացառութիւն չունի) առաջացող եւ աստիճանաբար ահագնացող վտանգից եւ անդառնալի հետեւանքներից խուսափելու լաւագոյն լուծումը ԱՐՏԱՀԵՐԹ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն է։ Սա թոյլ կը տայ չէզոքացնել հասարակութեան մէջ կուտակւող բացասական լիցքերը, ինչպէս նաեւ այսօր իշխող քաղաքական ուժին եւ Նիկոլ Փաշինեանին հնարաւորութիւն կը տայ անցնցում, խորհրդարանում զգալի ներկայութիւն ապահովելով, կիսել իշխանութիւնն այլ ուժերի հետ, կամ շարունակել իրենց քաղաքական գործունէութիւնը, դառնալով հզօր ընդդիմութիւն։ Հակառակ սցենարը թէ՛ երկրի, թէ՛ հէնց իշխանութեան համար յղի է անկանխատեսելի հետեւանքներով։ 2 տարի առաջ իրենց իսկ բացած «պանդոռայի արկղը» եթէ չփակւի, եթէ թշնամանքի, ատելութեան մթնոլորտի խորացումը շարունակւի, մենք անխուսափելիօրէն անդառնալի կորուստներ ենք ունենալու՝ ԲՈԼՈՐՍ, խուսափել ոչ մէկին չի յաջողւելու։

Վստահ եմ, սա լաւագոյն ելքն է, բայց արդեօ՞ք այս քայլին ունակ է Նիկոլը, եւ արդեօ՞ք իր՝ անյայտութիւնից անսպասելիօրէն իշխանութիւն դարձած իր շրջապատը կը թողնեն նրան այս որոշումը կայացնել։ Եւ, որ ամենակարեւորն է, արդեօ՞ք թոյլ կը տան այս քայլն անել այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց առաջ ստանձնած պարտաւորութիւնները Նիկոլը դեռ ամբողջութեամբ չի կատարել։ Վստահ չեմ, մանաւանդ վերջինի մասով»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։