Հա

Ազգային

14/05/2020 - 15:10

«Ձեր արածը երբե'ք չներւող յանցանք է, խորհուրդ եմ տալիս հեռանա'լ ՀՑԹԻ-ից». Հ. Ալւրցեանը՝ Յ. Մարութեանին

«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն Հայկազուն Ալւրցեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

 

«alikonline.ir» - «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն Հայկազուն Ալւրցեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Յարութիւն Մարութեա՛ն, մի անգամ քեզ մեր գրասենեակում վկայի ներկայութեամբ ասացի, որ կամ քո մէջ ՍՏԱԼԻՆԵԱՆ ՏՐՈՅԿԱՅԻ ԱԴԱՄԻ արիւն է հոսում, կամ ԿԳԲ-ի ԳՈՐԾԱԿԱԼ ես։ Պատճառն այն էր, որ դու մեր թուրքագէտ աշխատակցի հասցէին Թուրքիայի տարածքում կատարած գիտական հետազօտութիւնների եւ որպէս դրանց արդիւնք հրատարակած յօդւածների համար սպառնալիքներ էիր տեղացել, թէ այդ մասին կը յայտնես իշխանութիւններին (հիմա եմ մտածում, որ այն ժամանակ նկատի ես ունեցել թուրքական իշխանութիւններին)։

Բայց, ինչպէս երեւում է, սխալւել եմ․ պարզւում է՝ դու Թուրքիայի գործակալ ես, կամ՝ նաեւ Թուրքիայի։

Գիտեմ, որ իշխանութիւնների յանձնարարականով եւ գիտութեամբ ես թուրքերի հետ համագործակցութեան ուղիներ որոնում, բայց դա քեզ են յանձնարարել, քանզի դու պատրաստ ես նման ստորութեան։

Խորհուրդ եմ տալիս կամաւոր հեռանալ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի պաշտօնից։ Սորոսից ստացած փողերը, սորոսական ընկերներդ կամ իշխանութիւնների հովանաւորութիւնը քեզ չեն փրկի։

Նոյն խորհուրդն եմ տալիս ինստիտուտի միւս սորոսականներին, քանզի քո եւ նրանց արածը ԵՐԲԵՔ ՉՆԵՐՒՈՂ ԵՒ ՉՄՈՌԱՑՒՈՂ յանցանք է, որի անունն է ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։