Հա

Ազգային

18/05/2020 - 11:30

«ԵՊՀ հիմնադրումից 101 տարի անց, անկախ Հայաստանում այս ճշմարտութիւնը պարտւեց»․ Լ․ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը գրում է.

«101 տարի առաջ, 1919 թ., երբ երկիրը չէր ապաքինել Ցեղասպանութեան վէրքերը, երբ Էջմիածմի Մայր Տաճարի ողջ տարածքը վերածւած էր հայրենազրկւած հայ որբերի ապաստանի, երբ երկրի մէկ տարւայ անկախութիւնը աննկարագրելի ներքին ու արտաքին մարտահրաւէրներ էր դիմագրում, երբ տիֆն ու սովը մոլեգնում էր երկրում, Լուսաւորից նախարար Նիկոլ Աղբալեանի հրամանագրով հիմնադրւեց Համալսարանը: Հիմնւեց հէնց պատմաբանասիրական հենքի վրայ: Այդ իրականութեան մէջ համալսարանի հիմնումը անառարկելի համոզումով էր ամրապնդւած՝ քայքայւած եւ հիւծւած հայրենիքն ու պետականութիւնը ոտքի հանելու ճանապարհը կրթութիւնն է, ոգեղէն հայրենիքի կերտումը: Հայրենագիտական առարկաներն էին այն հիմքը, որի վրայ կառուցւելու էր, ամրապնդւելու էի ՀՀ քաղաքացու ինքնութիւնն ու արժանապատւութիւնը:

Համալսարանի հիմնադրումից 101 տարի անց, անկախ Հայաստանում այս ճշմարտութեանը պարտւեց... Դժւար չի հասկանալ ու չտառապել, թէ այս ուրացումը ում շահերն է սպասարկում»:

Աւելի վաղ Yerkir.am-ը գրել էր՝ ԵՊՀ ղեկավարութիւնը վաճառեց մայրենին. գերակայութիւնը՝ օրապահիկինն էր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։